Ամեն ամբիցիա կուսակցություն է դարձել

“Մեր հասարակությունը կարծես սկսել է քաղաքականացված վիճակից հետ կանգնել եւ ավելի շատ գործ անել: Վերջին քսան տարում մեր հասարակությունը քաղաքական ճնշման տակ է ապրում, որը մեր կյանքի առաջընթացին չի նպաստում”:
Այսպիսի կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ճարտարապետ Լեւոն Իգիթյանը` Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակի ներկայացուցիչը:
“Մեր երկրում ձեւավորվել է մի շերտ` քաղաքական կլուբ, որը քաղաքական ամբիցիաներ ունի, կուսակցություններ են փոխում: Դա, սակայն, մեր տան հետ կապ չունի: Մեր կյանքը թողեք հանգիստ:
Մի կղզի գտեք, այնտեղ արեք ձեր անելիքը: Եկեք գործով զբաղվենք, մեր տունը, մեր երկիրը քաղաքական վարժություների հրապարակ են դարձրել` ում են հարցրել: 100 կուսակցություն ունեն, ամեն ամբիցիա կուսակցություն է դարձել”: Ճարտարապետը նշեց, որ կանգնած է մի մարդու կողքին, ում աշխատանքը տեսել է:
“Բոլորի ծրագրերն էլ լավն են եւ համարյա նույնը, բայց պետք է տեսնել նրանց արած աշխատանքը: Իգիթյանը բացառությամբ մեկ կուսակցության` մյուսների դեպքում կհանաձայներ ներգրավվել ավագանու ցուցակում, իսկ այդ մեկը ՀԱԿԿ-ն է. “Դեստրուկտիվ մարդկանց հետ ես գործ չունեմ”,-ասաց: