17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Առյուծն ինչքան էլ ընտելացված լինի, մեկ հարվածը կարող է վտանգավոր լինել. մարքսիստ

Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը վստահ է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեմ չի գնա իշխանություններին ու ընդդիմադիր չի դառնա, սակայն իշխանություններն էլ չպիտի նրա համբերության բաժակաը լցնեն:

”Գագիկ Ծառուկյանը երբեք սուր չի բարձրացնի իր արքունիքի վրա: Բայց առյուծն ինչքան էլ ընտելացված լինի, մեկ հարվածը կարող է վտանգավոր լինել, այսինքն` եթե ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն, դա կործանարար կլինի իշխանության համար:

 Այս մասին թող լավ իմանան արքունիքում և Ծառուկյանին արժանավայել դիրք գրավեն: Համենայնդեպս, առանց Ծառուկյանի ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում հաղթանակ չէր տանի: Այսօր էլ հորդորում եմ հանուն ազգային կոնսոլիդացիայի չգնալ երկպառակտման”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հակոբյանը:

Նա նաև ասաց, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գործելու ժամանակն էլ է անցել և հարթակում արդեն ուրիշները պետք է իրենց տեղն ունենան:

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ապա Հակոբյանն ասաց. 

”Քաղաքապետի պաշտոնի համար վեց թեկնածու պայքարում են, բայց չգիտեն այդ ինստիտուտի դերն ու նշանակությունը: Քաղաքապետարանում իրենց դերը չգիտեն ծաղիկ ցանենք, ծաղիկ ջրենք, ասֆալտ փռենք, ասֆալտ լվանանք: Մինչեւ ե՞րբ կարելի է լիֆտեր կարկատել: Այնինչ գլխավոր ֆունկցիան քաղաքաշինական ֆունկցիան է”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ