21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

“Սերժ Սարգսյանի դարակում” /վիդեո/

“Նախախորհրդարան” նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը այլևս չի պատրաստվում սատարել քաղաքական որևէ ուժի: Նա իր սխալի հետևանք է համարում այն, որ այսօր փոխանակ իր կողմը հավաքելու ընդիմադիր ուժերին և ժողովրդին` ինքն է սատարել այլ քաղաքական ուժերի:

Այդ թվում նաև Րաֆֆի Հովհաննիսյանին, որը չի զիջել Սեֆիլյանին մայիսի 9-ը: Այդ օրն էր նախապես հայտարարվել “Նախախորհրդարանի” առաջին Երևանյան մեծ հանրահավաքը Ազատության հրապարակում: Սակայն Րաֆֆին ասել է, որ մինչև մայիսի 15-ը Ազատության հրապարակը ինքն է զբաղեցնելու:

Henaran.am-ի հարցին` ինչու  մինչ օրս  Ժիրայր Սեֆիլյանը պայքարի ճանապարհին իր շուրջը մարդիկ չի հավաքել: Արդյոք նա իր մեջ չի տեսել առաջնորդի ձիրք և ունակություն, թե այլ պատճառներ կան”:

Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց.” Քաղաքական մեր սխալը չի ունեցել լուրջ հավակնություններ, սա է պատճառը գուցե: Սակայն այժմ մեր առաջ ուրիշ խնդիր է դրված` ազգային ազատագրական պայքարի շարժում պիտի սկսենք: Սա արդեն խաղ ու պար չի”:

Շուշիի առանձնակի ջոկատի հրամանատարի խոսքերով իրենց արդեն հաջողվել է որոշակի կորիզ ձևավորել, որոնք կսատարեն իրենց գաղափարները. “Եկել է մարդկությունը փոխելու ժամանակը”:

Մեր մյուս հարցին` ինչու  այդ դեպքում “Նախախորհրդարանը” որպես կայուն քաղաքական ուժ չմասնակացեց Երևանի ավագանու ընտրություններին, Սեֆիլյանը պատասխանեց.”Այս ռեժիմի օրոք ընտրությունները նախ պետք է կոչել չընտրություններ:

Ընտրությունների արդյունքները նախապես որոշված են և գտնվում են Սերժ Սարգսյանի դարակում: Հարաբերակցությունը, թե ինչքան կլինի դա կապ չունի: Նա գիտի, որ մեծամասնությունը իր ծառաներն են”:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ