28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հինգ երեխաների հետ մայրը սարսափելի պայմաններում է ապրում /վիդեո/

1976 թվականն ծնված հինգ երեխաների մայր Ռուզաննա Հարությունյանը  հիվանդ ամուսնու՝ Արթուր Բարսեղյանի հետ ապրում է Արարատի մարզում, նրա ավագ երեք զավակներն առաջին ամուսնուց են, վերջին երկուսը՝ երկրորդ:

Մինչ 2-րդ ամուսնությունը Ռուզաննայի որդիններն ապրում էին մանկատանը, մայրը հնարավորություն չի ունեցել նրանց խնամելու: Ամուսնությունից հետո երեխաներին ընտանիք են վերադարձրել  և ապրել միասին: Զավակներից Անահիտ և Նվեր Հարությունյաններն ունեն առողջական խնդիրներ: Անահիտ Հարությունյանը, ծնված 2004 թվականին, 2011թ. ծանր հիվանդացել է բրոնխիտով և բուժում  ստացել  Արաբկիր բժշկական կենտրոնում, իսկ Նվեր Հարությունյանը` ծնված 2000թ., դեռ գտվում է բժշկական հսկողության տակ: Նա 2015 թվականին սուր գլխացավով, փսխումներով և ջերմությունով տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ և մինչ հիմա գտնվում են բժշկական հսկողության տակ:

Ընտանիքը զուրկ է կացարանից, որևէ մեկը չունի աշխատանք և հիմական գրանցում: Վերջինի պատճառով զրկված են նաև Փարոսի ծառայությունից:

Երեխաները բոլորը դպրոցահասակ են, սակայն սովորելու փոխարեն նրանք հայտնվել են փողոցում ու անհայտ է նրանց ճակատագիրը:

Ովքեր կցանկանան աջակցել ընտանիքին, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամրներով՝ +37498 552 101, +37477 552 101 Ռուզաննա Հարությունյանին:

Ցանկացողները կարող են գումար փոխանցել «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ-ի հաշվեհամարներին` «նպատակ» բաժնում նշելով «Ռուզաննա Հարությունյանի ընտանիքին».

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ

1510023094910100 ՀՀ դրամ;

1510023094910101 ԱՄՆ դոլար;

1510023094910149 ԵՎՐՈ;

1510023094910158 ՌԴ ռուբլի;

SWIFT: ARMCAM22:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ