08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հաստատվեց Երեւանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկի նմուշը /վիդեո/

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստի օրակարգում երկու հարց էր: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը  հայտարարեց, որ  այսօր լրացել է ինքնաբացարկ հայտարարելու վերջնաժամկետը: Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել “Առաքելություն” կուսակցությունից Լուսինե Մարտիրոսյանը :

ԿԸՀ անդամները միաձայն քվեարկությամբ ընդունեցին Լուսինե Մարտիրոսյանի ինքնաբացարկի դիմումը: Որևէ դաշինք կամ կուսակցություն ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել:

Մուկուչյանը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների 7 դաշինքների և կուսակցությունների այբենական կարգով համակարգված քվեաթերթիկը և տեղեկացրեց,որ այն նախապես ներկայացվելը կուսակցություններին՝ անուն ազգանունները ճիշտ են և որևէ սխալմունք չկա: Հանձնաժողովը հաստատեց քվեաթերթիկի նմուշը:

Քվեաթերթիկի տպագրությունը կմեկնարկի այսօր ժամը 20-ից: Տպագրությունը կիրականացվի Տիգրան Մեծ տպագրատանը: Ցանկացողները կարող են հետևել տպագրության ընթացքին:

Քվեաթերթիկում ուժերի դասավորությունն այսպիսինն է.

1″Առաքելություն”

2 ԲՀԿ

3 “Բարեւ Երեւան”

4 ՀԱԿ

5 ՀՅԴ

6 ՀՀԿ

7 ՕԵԿ

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ