08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԲՀԿ քարոզարշավը հիշեցնում է ուրիշի փոխարեն քննություն հանձնելուն . Հ. Նաղդալյան

Այսօր մամուլում ,գնահատելով  նախընտրական քարոզարշավի ընթացքը, ՀՀԿ ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը, անդրադառնալով մասնավորապես ԲՀԿ-ի վարած քարոզարշավի տրամաբանությանը, նշել էր, որ ԲՀԿ-ի ողջ ընտրարշավը կառուցվում է թերի ինֆորմացիայի վրա, քանզի այն անցկացնում են պատգամավորներն, այլ ոչ՝ ավագանիները: Այս առիթով պարզաբանումներ ստացանք Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից:

    -Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի ընթացքում հետաքրքիր հանգամանքներ ի հայտ եկան: Թերեւս , Բարգավաճ կուսակցության կողմից ընտրված ավագանիները 4 տարիների ընթացքում որոշակի աշխատանք, այնուամենայնիվ, կատարել էին, բայց փաստը ցույց տվեց , որ ի տարբերություն ՀՀԿ ավագանիների, իրենք պատրաստ չեն այսօր ներկայացնելու իրենց կատարած աշխատանքները , իրենց նվաճումները, կամ թերացումները, կամ էլ պարզապես ասելիք չունեն:

Սա , կարծում եմ, առաջին եզրահանգումն է, որ ընտրողը կարող է անել՝ դիտելով նախընտրական արշավն ու լսելով ելույթները: Իհարկե, մեր կոլեգան՝ տիկին Զոհրաբյանը, իրականում շատ բանիմաց քաղաքական գործիչ է, եւ լավ հռետորական ձիրք ունի, բայց , բարձր գնահատելով իր այս հատկանիշները եւ ընտրարշավում կատարած աշխատանքը, պետք է ասեմ, որ այս ընտրարշավը, որն իրենց կողմից անցկացվում է, փոքր-ինչ նման է ուրիշի՝ ծույլիկ ուսանողի փոխարեն քննություն հանձնելուն:

Այս երեւույթը իրավական տեսանկյունից, իհարկե, անընդունելի է, իսկ քաղաքական ու բարոյական տեսակետից, կարծում եմ՝ կարեւոր հանգամանքի մասին է այսօր մամուլում խոսել Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանը՝ ասելով, որ ընտրողն  ուզում է տեսնել մարդկանց, ովքեր ունեն կոնկրետ կատարած աշխատանք, ովքեր կոնկրետ զբաղվել եւ զբաղվելու են այդ աշխատանքներով:

Շատ կարեւոր է, որ բակային կամ թաղային հանդիպումների ժամանակ մարդկանց հետ խոսելիս՝ դու կարողանաս ներկայանալ որպես կատարած կամ կատարվելիք աշխատանքների ուղղակի, անմիջական մասնակից, շատ կարեւոր է նաեւ այն առումով, որ հետո մարդիկ կարողանան քեզնից պատասխան պահանջել: Իսկ պատգամավորներին ունկնդրելու առիթ մեր հանրությունը շատ ունի, ինչպես լիագումար նիստերի դահլիճում, այնպես էլ քաղաքական տարբեր ձեւաչափերով քննարկումների ժամանակ, բայց երեւի թե մեր կոլեգա կուսակցությունում հռետորների, գործով եւ խոսքով ավելի ակտիվ մասնակիցներ ունենալու խնդիր կա եւ գուցե այդ պատճառով է, որ նրանք այս տարբերակն են ընտրել:  

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ