23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Հովնանյան դպրոցի սաները Մայր Աթոռում էին

Ապրիլի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հովնանյան դպրոցի (Նյու Ջերսի, ԱՄՆ) սաներին` Մայր Աթոռի բարերար տիար Հրաչ Թուֆայանի ուղեկցությամբ:

Ողջունելով սաների այցը համայն հայության հոգեւոր կենտրոն` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց Հովնանյան դպրոցի տնօրենությանն ու մանկավարժներին աշակերտներին հնարավորություն ընձեռելու համար այցելելու Հայրենիք, հաղորդակցվելու սրբություններին եւ ազգային արժեքներին: Վեհափառ Հայրապետը նշեց, որ նման այցերը կարեւոր խթան են հանդիսանում ավելի զորացնելու Հայրենիքի նկատմամբ նվիրվածությունը, իսկ հայրենի հողը տեսնելու խանդավառությունը նպաստում է լավագույնս զգալու եւ գիտակցելու հայրենի երկրի սրբությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց երիտասարդ հայորդիներին այդ ոգով եւ գիտակցությամբ ապրել ողջ կյանքի ընթացքում, բարի եւ արժանավոր զավակներ մեծանալ եւ ուժ դառնալ Հայրենիքի համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ