04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

«Գողականները» «հաց բերող» Արթուր Սարգսյանին բնակարան են նվիրել

«Մենք օրեր առաջ գրել էինք, որ «Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած Արթուր Սարգսյանին բանտում շատ լավ են ընդունել և շատ լավ են վերաբերվում, այսպես կոչված, գողական աշխարհի ներկայացուցիչները։ Ու հիմա նա լավ պատիվ ունի կալանավորների շրջանում։ Մեր տեղեկություններով՝ նրա հետ նստած «գողականները» կամ հեղինակություններն Արթուր Սարգսյանին նաև բնակարան են նվիրել Երևանի կենտրոնում։ Խոսքը երեքսենյականոց բնակարանի մասին է, ուր այցելել ու այդ առիթով նրան շնորհավորել են ընկերները։ Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել Արթուր Սարգսյանի եղբորից՝ Արսեն Սարգսյանից։

«Չգիտեմ, տեղյակ չեմ դրանից»,– եղավ պատասխանը։ Բայց, որքանով տեղյակ ենք, նրա ընկերները, մտերիմներն անգամ շնորհավորել են այդ բնակարանը։ «Այդ դեպքում իր ընկերներից հարցրեք»,– ասաց Արսեն Սարգսյանը։ Իսկ կապ ունե՞ք եղբոր հետ, ի՞նչ վիճակում է նա։ «Կապ չունեմ իր հետ, բողոք-դիմումը մերժել են, որ կալանքից հանեն, այնպես որ, սպասողական վիճակում ենք։ Իսկ հանդիպումը կատեգորիկ արգելված է»,– տեղեկացրեց նա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ