23 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Ավանդական ծաղկահավաք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն արդեն 4-րդ անգամ իր գլխավոր գործընկեր, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպում է արդեն ավանդական դարձած ծաղկահավաք, որն այս տարի տեղի կունենա ապրիլի 26-ին, ժամը՝ 10-ից երեկոյան 7-ը: Միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած մի շարք կամավորներ, բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ եւ ուսանողներ նոր շունչ են հաղորդում ապրիլի 24- ին Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր բերված հազարավոր ծաղիկների:

Նախքան 2010 թվականը շուրջ 2 տոննա ծաղիկներ հավաքվում եւ այրվում էին որպես աղբ: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը այս խնդրի բնապահպանական լուծումն ապահովելու նպատակով նախաձեռնեց ծաղկահավաքի միջոցառումը, որը եւ սկսեց իրականացնել 2010 թվականից: Ծաղկահավաքի նախաձեռնությունը Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից Երկրի օր քարոզարշավի շրջանակներում իրականացվող հիմնական միջոցառումներից է, որն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ:

Միջոցառման շրջանակներում անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվում են, ցողուններն առանձնացվում են ծաղկաթերթիկներից, որոնցից պատրաստվում է պարարտախառնուրդ՝ հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկաթերթիկներն առանձնացվում եւ օգտագործվում են թղթի վերամշակման համար, որոնք հետագայում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից օգտագործվում են բացիկների, հրավիրատոմսերի եւ նամակների պատրաստման նպատակով:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ