06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երեւանն են “փրկում”)

ՀՌՉԱԿԱԳԻՐ

Արձանագրելով, որ Երևանի քանդը դադարեցնելու և Երևանը փրկելու բոլոր նախորդ փորձերն անբավարար արդյունք են ունեցել.

Հայաստանի կողմից վավերացված և ներկայումս ուժի մեջ գտնվող միջազգային փաստաթղթերն առանց մեր աջակցության անզոր են կանխելու պատմական Երևանի քանդն ու քաղաքի ինքնության աղավաղումը, քաղաքաշինության տարրական և կենսական կանոնների կոպիտ  ոտնահարումը և այդպիսով մայրաքաղաքի բնականոն կենսագործունեության խաթարումը Երևանի քաղաքաշինական  իրավիճակը հասել է ողջ հայ ժողովրդի կոկորդին և ոսկորին՝

 ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ

իրադրությունը փոխելու համար անհրաժեշտ անհապաղ և աննախադեպ  գործողություններ.

Սառեցնե՛լ Երևանի կենտրոնի բոլոր քաղաքաշինական գործընթացները մինչ կարգավորման նոր մեխանիզմների  ձևավորումը.

Սառեցնե՛լ  Ազգային ժողովի, Կառավարության, Երևանի քաղաքապետարանի և ցանկացած այլ ատյանների` Երևանի կենտրոնի կառուցապատմանը կամ պատմամշակութային հուշարձաններին վերաբերող արդեն իսկ ընդունված որոշումների իրագործումը.

Սառեցնե՛լ ցանկացած ատյանների ընթացիկ որոշումների ընդունումն այդ հարցերի շուրջ.

Կասեցնե՛լ ցանկացած կազմակերպության՝ շինարարական աշխատանքները կենտրոնում.

Կասեցնե՛լ ցանկացած շինարարական գործունեություն Երևան քաղաքի կանաչ գոտիներում.

ՀՀ Ոստիկանությանը հանձնարարել՝ միջամտել և կասեցնել վերը նշված կարգի ցանկացած աշխատանքները:

ԵՐԵՎԱՆԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻՆ ԿՈՉ  ԵՆՔ ԱՆՈՒՄ.

Ձևավորել “Երևանի փրկության համար” պլատֆորմը՝ որպես գալիք ընտրություններին միասնաբար մասնակցելու քաղաքական հիմք.

Սույն հռչակագրի ձևակերպված մոտեցումներն  ընդունել որպես “Երևանի փրկության համար” միասնական պլատֆորմի նախընտրական և հետընտրական ծրագիր:

Սույն պահանջների չկատարման դեպքում մենք, գործադրելով օրենքով մեզ վերապահված  բոլոր միջոցները`

Կդիմենք բոլոր տեղական և միջազգային ատյաններին. Ջանքեր չենք խնայի, որպեսզի առաջիկա` Երևանի ավագանու ընտրություններին ընտրողները քվեարկեն ընդդեմ այն քաղաքական ուժի կամ ուժերի, որոնք իրենց ծրագրերում չեն ունենա համապատասխան բաժին՝ կազմված իրատեսական և գոհացուցիչ թեզերից.

Պայքար կմղենք ընդդեմ այն ուժի կամ ուժերի, որոնք Երևանի ավագանի ընտրվելուց հետո կհրաժարվեն  “Երևանի փրկության համար” առաջարկվող պահանջները կատարելուց.Մեր պայքարը լինելու է հետևողական  և աննահանջ:

 

Փրկենք Երևանը” քաղաքացիական նախաձեռնություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ