18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանն առաջատար գործընկերներից մեկն է Արեւելյան գործընկերության ծրագրում. ՀՀ-ում Լեհաստանի դեսպան

Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, խոսելով Արեւելյան գործընկերության ծրագրից, հույս հայտնեց, որ հաջորդ տարի վերջնական համաձայնագիր կստորագրվի:

Նա նշեց, որ Եվրոպական Միության հետ բանակցություններում Հայաստանն առաջընթաց է արձանագրել, ավելին, նա կարծում է, որ գործընկերության ծրագրում Հայաստանն առաջատար գործընկերներից մեկն է, ինչը հաճելի փաստ է Լեհաստանի համար, քանի որ Լեհաստանն այն երկրներից է, որն ինտենսիվորեն աջակցել է Կովկասի երկրների ինտեգրմանը: Բացի այդ, նա կարծիք հայտնեց, որ Հայաստանի հաջողությունները Լեհաստանի արտաքին հարաբերությունների հաջողություններն են: 

Ինչ վերաբերում է հայ-լեհական հարաբերություններին, ապա դրանք լավ վիճակում են: Նրա խոսքով` դա հասուն գործընկերություն է: Լավ հարաբերությունների պահպանման գրավականներից են հայ եւ լեհ պաշտոնյաների փոխայցելությունները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ