17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լրագրողը բռնության է ենթարկվել. Շարմազանովը կոծկո՞ւմ է /վիդեո/

Ապրիլի 23 ին, ժամը 17-30 ից 18.00-ի սաահմաններում Նորքի 7-րդ զանգվածում Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ  թեկնածու Տարոն Մարգարյանի քարոզարշավի շրջանակներում սկզբում անհայտ անձինք քաշքշել են “Ի լուր” լրատվական կայքի լրագրող Հակոբ Կարապետյանին,ապա ավագանու ՀՀԿ թեկնածու, Երևանի գործող ավագանու անդամ` Աշոտ Պապյանը (մականունը “Տուրբո”)  բռունցքներով հարվածել  է լրագրողին: Հակոբ Կարապետյանի հայցի հիման վրա նույն օրը գործ է հարուցվել:

“Նախընտրական քարոզչության վայր հասել էի մեկ ժամ շուտ: Նկատեցի, որ ավտոբուսներով կամ առանձին-առանձին երեխաներ են գալիս : Իմ ժուռնալիստական հետաքրքրությունից ելնելով` որոշեցի զրուցել, պարզել, թե ով է մղել երեխաներին այստեղ գալ:

Խոսում եմ երեխեքի հետ, մեկն ասումա , որ համերգա եկել եմ համերգ լսելու, մեկն ասեց` ես Էլենչոն եմ իմ դասղեկը ասաց, որ իրիկունը անպայման այստեղ գամ”,-Henaran.am– ի հետ զրույցում պատմեց “Ի լուր”-ի լրագրող Հակոբ Կարապետյանը:

Նա տեղեկացրեց, որ երեխաների հետ զրույցի ընթացքում 11համարի երթուղային է կանգառել տարածքում, որի մեջ “լիքը փուչիկներ են եղել որոնք բաժանվել են երեխաներին աժիոտաժ է սկսվել, որ նրա համար մասնագիտական տեսանկյունից հետաքրքրություն է առաջացրել”:

”Ես սկսեցի դա նկարել, դա օրենքով արգելված չի: Ինձ մոտեցավ մի երիտասարդ, ասեց` էս ինչ ես նկարում ապեր, ասեցի: Հետո մեկ ուրիշը` ավելի ագրեսիվ ձևով հարցրեց ու ես ներկայացա` ասեցի “Ի լուր” լրատվական կայքի լրագրող Հակոբ Կարապետյանն եմ: Ի պատասխան հնչեց` մի նկարի գնա ծառ ու ծաղիկ նկարի”:

Լրագրողի հավաստմամբ ինքը մատնանշել է օրենքի սահմաններում իր իրավունքները, որին պատասխանել են .” Հիմա ուզում ես, մենք էլ քո հետ մեր օրենքներով խոսա՞նք”:

Հակոբ Կարապետյանը փորձել է սպառնալիքը ֆիքսել տեսախցիկով. ”Ապարատս որ պահեցի իրա վրա, սկսեցին քաշքշել: Այդ պահին նրանց միացավ Աշոտ Պապայանը: Ես այդ ժամանակ չգիտեի, թե ով է այդ մարդը, հետո իմացա: Աշոտ Պապայանը հայհոյեց ինձ ու հարվածեց”:

Հակոբ Կարապետյանին հատկապես զայրացրել և անհանգստացրել է այն հանգամանքը,որ մոտ մեկ ժամ ինքը կանգնած է եղել ոստիկաններին շատ մոտ տարածության վրա պատառոտված շորերով և արյունոտ բերանով,սակայն ոչ ոք չի մոտեցել իրեն չի հարցրել թե ինչու է ինքը այդ վիճակում:

Լրագրողը նշում է,որ ոստիկանությունը չի արձագանքել բռնի գործողություններին և չնկատելու սկզբունքով է առաջնորդվել:

Հակոբ Կարապետյանը պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե հնարավոր է որ նա անձամբ սադրել է, ասաց. ” Եթե երեխեքի հետ խոսելը սադրանք է, փուչիկ նկարելը սադրանք է, ուրեմն սադրել եմ”:

Հակոբ Կարապետյանը հավելեց, որ դիմել է մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի այս կառույցը ևս վերահսկի քննության գործընթացը: Լրագրողը դիմել է ոստիկանություն, որտեղ հարուցված գործը գտնվում է նախաքննության փուլում: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Հակոբ Կարապետյանը վնասվել է կիրառված ուժի արդյունքում:

Մեզ հետ զրույցում Հակոբը նկատեց, որ հենվելով Տարոն Մարգարյանի շտաբի պետ Էդուարդ Շարմազանովի հայտարարության վրա, եկել է եզրակացության որ նախաքննությունը օբյեկտիվ չի լինելու .

” Քանի որ Էդուարդ Շարմազանովը “Հանրապետականի” հնչեցրած տեսակետներն է արտահայտում ես նրա հայտարարության տեքստում նման հնչերանգ նկատեցի”,-Henaran.am-ին ասաց լրագրողը:

Դիմեցինք Տարոն Մարգարյանի շտաբի պետին ` լրագրողն ասում է, որ Ձեր տեքստը լավատեսություն չի ներշնչում:

Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունը դիտեք Henaran.am-ի տեսանյութում:

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ