19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Շղթայական ավտովթար Երևան-Երասխ ավտոճանապարհին. կան տուժածներ

Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 16-ին՝ ժամը 02.52-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավթի նորակառույց ճանապարհից դեպի ՃՈ անցակետ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Opel Ji» մակնիշի 34 FV 821 (վարորդ` 1958 թ. ծնված Ս. Բ.), «Wolksvagen Golf» մակնիշի 05 MA 045 (վարորդ՝ 1990 թ. ծնված Գ. Հ.) և «Opel Vectra» մակնիշի 34 QV 099 (վարորդ՝ 1982 թ. ծնված  Ե. Մ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները բախվել են և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Ե. Մ.-ը, ուղևորներ՝ Ա. Բ.-ը և Ս. Ե.-ը, հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները փակել են «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, անջատել մարտկոցը և ուղղել ավտոմեքենան:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ