16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչ եք ուզում ինձանից … Ծառուկյանը, նախագահականն ու “հանրային շահը”

”Եթե տիկին Զոհրաբյանը որևէ հայտարարություն է արել, ուրեմն այն չափազանց հիմնավորված է և պատճառաբանված է հանրային շահով”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, երբ հետաքրքրվեցինք, թե տեղյակ է` ինչու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվել նախագահական ընտրություններին:

Նախօրեին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այս առնչությամբ ասել էր, որ Ծառուկյանն ամռանը կասի, թե ինչու չի առաջադրվել: Տիգրան Ուրիխանյանը այդպես էլ չասաց` արդյոք տեղյակ է իր կուսակցության առաջնորդի չառաջադրման պատճառների մասին: 

”Ինչ եք ինձանից ուզում,-ասաց : -Կրկնեմ, եթե նա անում է որևէ ձևակերպում, անշուշտ, կա որևէ իմաստ, հանրային հետաքրքրություն ու շահ”: Այսինքն` հանրային շահով էր պայմանավորված Ծառուկյանի չառաջադրումը, հարցրինք Տիգրան Ուրիխանյանին:

 

Մանրամասները դիտեք տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ