06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ուզում եմ պարզ ճակատով կանգնեմ մեր պապերի առաջ…

Ֆեյսբուքյան սոցիալական ցանցում ևս այս օրը տխուր է, քանի որ մի ամբողջ ազգ ողբում է իր մեկ ու կես միլիոնից ավելի զավակաների կորստի համար:

Տարբեր օգտատերեր գրառումներ են անում, որոնք ներկայացնում ենք.

”Սպասում եմ այն օրվան , երբ ապրիլ 24 կփոխարինենք նոր մի օրով : Այդ օրը կլինի հայերի վերջնական հաղթանակի օրը թուրք թշնամու նկատմամբ : Չեմ ցանկանում այլևս գլուխս կախ գնալ Ծիծեռնակաբերդ , ուզում եմ պարզ ճակատով կանգնեմ մեր պապերի առաջ : Հայացքիս մեջ այդ ժամանակ գրված կլինի ՝ ”Մենք տրորեցինք կեղտոտ թշնամուն”: Իսկ այս օրը թող վերջինը լինի որպես այսպիսին : Ուզում եմ երեխաս ծնվի ու չիմանա ապրիլ 24-ի մասին , այլ իմանա հայ ազգի հաղթանակի օրը : Չեմ ցանկանում սքացող հայ տեսնել , առանց այդ էլ շատ ենք տանջվել : Կստիպենք թշնամուն հարգել մեզ , այն ինչ մոռացել են մեկ օրում կհիշեցնենք , կհասնենք հաղթանակի : Թշնամին դեռ չգիտի թե որքան հզոր է նոր սերունդը : Մեզանից յուրաքանչյուրը սնվել է Վազգենի , Մոնթեի , Նժդեհի և այլ քաջերի ոգով : Էլ ո՞վ կփորձի մեզ չհարգել : Կանենք ամեն ինչ պարզ ճակատով մեր պապերի շիրիմներին գնալու համար ու թե հանկարծ կարիք լինի զենք բռնելու՝ մենք դա կանենք Վազգենի պես , Մոնթեի ոգով , որ թշնամին ելք չգտնի ետ փախչելու”,-գրել է Հրանտ Ավետիսյանը:

Մեկ այլ օգտատեր էլ` Յաշա Սոլոմոնյանն այնպես է պատկերել իր ցավը.

”Խոսքեր պե՛տք չեն ինձ այսօր, լռե՛ք, ոչինչ չեմ ուզում լսել: Չեմ ուզում տեսնել ձեր` կեղծ ցավի մեջ թաթախված աչքերի փայլը, չեմ ուզում, որ ցավակցեք, չեմ ուզում, որ խղճաք: Դուք, որ ձեզ Եվրոպա, Ամերիկա, կամ այլ տեղանուններ եք տալիս, դուք, որ ձեր ընչաքաղց փորերը գրկած լուռ հետևել եք անմեղ հոգիների աճուրդին, իրավո՛ւնք անգամ չունեք այսօր ձեզ քաղաքակիրթ, մարդասեր, ճշմարիտ ու ՄԱՐԴ անվանել: Դուք սովորական ճիվաղներ եք` հրեշտակի դիմակով: Իսկ այսօր դուք դեռ երկար ճառեր եք ասելու, խաղալու եք մի ողջ ազգի ցավի, ապրումների, վախերի ու կարոտի հետ` ականջներդ խուլ, աչքներդ կույր պահելով: Ես հերքում եմ ձեր էությունը, հերքում եմ ձեր կեղծ բարեպաշտությունը, ձեր ցնցոտիավոր խղճահարությունը, ձեր` վերևից ներքև պարզած ձեռքը, որ ամեն ժամ պատրաստ է բռունցք դառնալ: Ես հերքում եմ մեր ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ: Ես թերթում եմ մեր` դժբախտության մութ ու սև էջերը, բացում եմ նոր` պայծառ ու լուսավոր նոր էջ, որտեղ չկաք դուք և ձեր նմանները, կամ ես, կա իմ եղբայրը, ու մենք կողք-կողքի ենք` միասին ու միասնական:
Վրեժ չեմ տենչում և ոչ էլ`արյուն արյան դեմ: Միասնություն եմ տենչում, երբ ամենքը մեկ դարձած` մաքրվենք ներքին ճիվաղներից ու պատմության ապտակը դաջենք արտաքին ճիվաղների հազարավոր երեսներից մեկին: 
Մեր միասնական ուժի դեմ ընկրկում է յուրաքանչյուր ոսոխ, Արցա՛խը վկա: Մեր միասնական ուժն են տենչում նահատակ հոգիները, մեր միասնական ուժին են սպասում Մասիսները, Վանը, Բիթլիսը, Սասունը, Ադանան… Մենք դատապարտված ենք միասնության ու… ԿՅԱՆՔԻ:
Մենք պիտի ապրենք, մենք պիտի լինենք, ոչ թե հակառակ նրանց, ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ ՀԱՆՈՒՆ, հանուն մեզ, հանուն այն արյան, որ մեր երակներում է հոսում, հանուն այն գենի, որով միմյանց ճանաչում ենք, հանուն այն հոգիների, որ այնտեղ` լույսի անհուններից մեզ են նայում: Մենք պիտի ապրե՛նք. մեզանից յուրաքանչյուրն իր մեջ կյանքեր է տանում` չապրած ու ընդհատված կյանքեր…”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ