04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Այս տարվա սկզբից սկսած շինարարության ծավալները Հայաստանում գնալով նվազում են.Ժողովուրդ

«Ինչպես հայտնի Է՝ այս տարվա սկզբից սկսած շինարարության ծավալները Հայաստանում գնալով նվազում են։ Կիսամյակի կտրվածքով շինարարության անկումը, անցած տարվա համեմատ, կազմել Է 7,8 տոկոս։ Սակայն ուշագրավն այն Է, թե հատկապես որ միջոցների հաշվին իրականացվող շինարարությունն Է կտրուկ նվազել։

Փաստորեն, ըստ պաշտոնական վիճակագրության, օտարերկրյա ներդրումների հաշվին իրականացվող շինարարությունը նվազել Է ավելի քան 70 տոկոսով։ Նշենք, որ Հայաստանի պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարության ծավալներն այս տարվա առաջին կեսին, անցած տարվա համեմատ, նվազել են ավելի քան 30 տոկոսով։ Իսկ ինչ վերաբերում Է բնակչության միջոցներով իրականացվող շինարարությանը, այստեղ անկումը կազմել Է 9 տոկոս։

Փաստորեն, Հայաստանում շինարարական աշխատանքները հիմնականում իրականցվել են միջազգային վարկային միջոցների և բարեգործական միջոցների հաշվին։ Այլ կերպ ասած՝ մեր տնտեսությունն այլևս կենդանության նշաններ ցույց չի տալիս»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ