23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայերը դիմել են Apple-ին

Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ միայն կշահեն, եթե iPhone-ի եւ iPad-ի համար ստեղծվի հայերեն ստեղնաշար:  Այժմ Android-ը ավելի հայտնի է դառնում հայերի շրջանում, քանի որ Apple-ը չի ապահովում ստանդարտ հայերեն ստեղնաշար: Այս խնդիրը նկատի ունենալով՝  iTechnology.am առցանց ամսագրի կողմից ստեղծվել է Apple-ին ուղղված դիմում-խնդրանք, որտեղ նշվում է. 

“Հայերենը երեք հազար տարվա պատմություն ունեցող լեզու է, իսկ հայկական այբուբենը 1,600 տարեկան է: Մենք խնդրում ենք Apple-ին իր հավատարիմ հաճախորդներին ապահովել իրենց մայրենի լեզվով գրելու հնարավորությամբ:

Apple-ի սարքավորումները կարող են շատ մեծ դեր խաղալ ամողջ աշխարհում ցրված միլիոնավոր հայերի եւ Հայաստանի միջեւ կապը պահելու գործում”: Apple-ի գործադիրին ուղղված նամակ-խնդրանքով հանդես էր եկել նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը 2013թ.-ի ապրիլին:

Այս դիմում-խնդրանքն ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում, քանի որ Apple-ի արտադրանքը շատ տարածված է միլիոնավոր հայերի շրջանում, ովքեր ապրում են ախարհի տարբեր մասերում: Ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են օգտագործում Apple սարքավորումներ, այլ նաեւ հայկական սփյուռքը ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Եվրոպայում եւ Ավստրալիայում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ