13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Էլ կապված չի. 168 ժամ

Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը ոչ միայն արդարացված է համարում Տիգրան Սարգսյանի վերանշանակումը ՀՀ վարչապետի պաշտոնում, այլեւ կարծում է, որ նրան այլընտրանք չկա:

“Ես կարծում եմ, որ շատ ճիշտ էր Տ. Սարգսյանին վերանշանակելը եւ, անկեղծ ասած, ես չեմ էլ տեսնում այլընտրանք իրեն այս պահին: Հաշվի առնելով քաղաքական ուժերի դասավորությունը ես չեմ տեսնում մեկին, որ կարող էր փոխարինել իրեն”,-ասաց Մանուկյանը:

Թերթի թղթակցի հիշեցմանը, թե ինքը վերջերս “Ռ-Էվոյլուցիա” հաղորդմանը ասել էր, թե Տ. Սարգսյանի “ձեռքերը կապված են”, Վ. Մանուկյանն ասել է.

“Դա պարզապես պատկերավոր ասած խոսք էր: Խոսքը գնում էր այն լիազորությունների մասին, որոնք գրավոր եւ բանավոր տրված են կուսակցություններին, եւ այլն: Դա անձի հետ կապված բան չէ, նորից եմ կրկնում, շատ ճիշտ նշանակում էր”: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ