28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արոնյանը հաղթեց Կրամնիկին. Ալյոխինի հուշամրցաշար

Փարիզում շարունակվում է ընթանալ Ալեքսնադր Ալյոխինի հուշամրցաշարը: 2-րդ տուրի կենտրոնական պարտիայում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով առավելության հասավ Ռուսաստանի թիվ մեկ շախմատիստ Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ և վաստակած մեկ միավորով հավասարվեց վերջինիս: Հիշեցնենք, որ առաջին տուրում Լևոնն անակնկալ պարտություն էր կրել չինացի  Դին Լիրենից:

Աշխարհի գործող չեմպիոն հնդիկ Վիշվանաթհան Անանդը, ով նույնպես երեկ անակնկալ պարտություն էր կրել անգլիացի Մայքլ Ադամսից, ոչ-ոքի խաղաց ռուս Նիկիտա Վիտյուգովի հետ և այժմ իր ակտիվում ունի կես միավոր: Իսկ միանձնյա առաջատարի դերը ստանձնեց Ադամսը: Վերջինս այսօր երկրորդ անակնկալը մատուցեց`  հաղթելով ռուս Պյոտր Սվիդլերին:

Երկրորդ հորիզոնական բարձրացավ Մաքսիմ Վաշիե-Լագրավը. ֆրանսիացին 2-րդ տուրում հաղթցեց Դին Լիրենին: Լորեն Ֆրեսիեն (Ֆրանսիա) – Բորիս Գելֆանդ (Իսրայել) պարտիան խաղաղ ելք ունեցավ:

 Արոնյան – Կրամնիկ` 1:0

Ադամս – Սվիդլեր` 1:0

Վիտյուգով – Անանդ` 1/2

Վաշիե-Լագրավ – Լիրեն` 1:0

Ֆրեսիեն – Գելֆանդ` 1/2

Մրցաշարային աղյուսակը 2-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

1. Մայքլ Ադամս` 2 մ.

2. Մաքսիմ Վաշի-Լագրավ ` 1.5 մ.

3. Լևոն Արոնայն` 1 մ.

4. Վլադիմիր Կրամնիկ` 1 մ.

5. Լորեն Ֆրեսիեն` 1 մ.

6. Բորիս Գելֆանդ` 1 մ.

7. Դին Լիրեն` 1 մ.

8. Պյոտր Սվիդլեր` 0.5 մ.

9. Նիկիտա Վիտյոգով` 0.5 մ.

10. Վիշվանաթհան Անանդ` 0.5 մ.

 

Աղբյուրը` sportarmenia.com

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ