20 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ չփոխեց

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը տրամաբանական է համարում այն, որ նախագահ Սերժ Սարգսյանը վերանշանակեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, չնայած քաղաքական որոշ շրջանակների դժգոհություններին: Henaran.am-ի հետ զրույցում Իսկանդարյանն ասաց, որ ՀՀԿ-ն վարչապետի փոփոխության կգնար այն դեպքում, եթե որևէ քաղաքական ուժ կարողանար նրան ստիպել: 

”Քաղաքական ուժերը քայլեր են անում ոչ թե այն դեպքերում, երբ նրանք առավոտյան մաննի կաշա են կերել և որոշել են, որ դա լավը չէ, նրանց դուր է  գալիս կամ դուր չի գալիս, ոչ թե այն պատճառով, որ մարդիկ վատն են կամ լավը, այլ նրանց  հարմար է, թե ոչ”,-ասաց քաղաքագետը` շարունակելով.

”Եթե խորհրդարանական ընտրություններին որևէ ուժ 60 տոկոս վերցներ, իսկ Սերժ Սարգսյանը լիներ նախագահական նստավայրում, բայց մեծամասնություն չունենար կառավարությունում, այդ ժամանակ այդ ուժը կգնար ու կասեր` ”ախպեր ջան, արի գնանք զիջումների, որովհետև դու այլ ելք չունես”:

Միայն այդ դեպքում վարչապետը կփոխվեր: Իսկ հիմա նախագահը կտրուկ փոփոխությունների գնալու պատճառ չունի: ”Ես չգիտեմ` Տիգրան Սարգսյանը լավ վարչապետ է, թե ոչ, ես այդ տերմիններով չեմ խոսում, բայց նա ”Հանրապետականներին” մինչև նշանակումը ձեռք էր տալիս, իսկ ինչ պիտի լիներ, որ այլևս ձեռք չտար, ոչինչ: Հետևաբար, ես ինչպես կանխագուշակում էի`վարչապետը չփոխվեց”,-նկատեց Իսկանդարյանը:

Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է նաև, որ կառավարության կազմում զգալի փոփոխություններ չեն լինելու:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ