03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ավագանին Տարոն Մարգարյանի առաջ ”Փակ շուկայի” հարցն է դնում /վիդեո/

Երեւանի ավագանու թեկնածու, ՀՀԿ համամասնական  ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Հովհաննես Թոքմաջյանը Կենտրոն թաղամասում` ընտրողների հետ հանդիպմանը մասնավորապես անդրադարձավ Երեւանի զարգացման ծրագրին:

Ըստ Թոքմաջյանի, իրենք ուրիշների նման չեն ասում առաջիկա 4 տարում` մետրոյի 4 կայարան ենք կառուցելու: “Մենք ասում ենք, որ ծրագրերում կա մետրոպոլիտենի ընդլայնում, բայց ոչ  4 կայարան`4 տարում”,-նշեց Թոքմաջյանը:

Ի դեպ, նրա խոսքով` ավագանին պահանջատեր է լինելու: “Այո քաղաքապետից պահանջում ենք Ծածկած շուկայի հարցը լուծել: Ներքեւում, թող ինչ ուզում են անեն, բայց Ծածկած շուկան իր արտաքին ճարտարապետական տեսքը պիտի պահի”,-ասաց Թոքմաջյանը: 

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ