12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Երկու տարվա ընթացքում մանրածախ առևտրի ծավալները նվազել են ավելի քան 10 տոկոսով․Հժ

«Մանրածախ առևտրի ծավալները Հայաստանում շարունակում են նվազել: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին կիսամյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մանրածախ առևտրի ծավալները նվազել են 4,3 տոկոսով: Մանրածախ առևտրի ծավալների նվազումն արձանագրվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ: 2015 թվականի առաջին կիսամյակում էլ 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազումը 6,7 տոկոս էր:

Փաստորեն երկու տարվա ընթացքում մանրածախ առևտրի ծավալները նվազել են ավելի քան 10 տոկոսով: Սա ՀՀ բնակչության աղքատացման ուղղակի ապացույցն է: Ընդ որում, առևտրի ծավալների նվազումը արձանագրվում է այդ նույն ժամանակահատվածում գրանցված տնտեսական աճի պայմաններում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ