18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Հայաստանում ալյուրի արտադրությունը նվազել է 16,7 տոկոսով .Ժողովուրդ

«Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա վեց ամիսների արդյունքներով Հայաստանում ալյուրի արտադրությունը նվազել է 16,7 տոկոսով: «Ժողովուրդ»–ը փորձեց անմիջական ալյուր արտադրողներից պարզել, թե ինչով է պայմանավորված նման մեծ ծավալի անկումը։ «Մանչո գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Իվան Մոսոյանն ալյուրի շուկայում ստեղծված վիճակը հետևյալ կերպ պարզաբանեց. «Իմ գոտին էլ է բավականին ձգված, ժողովուրդն էլ է բավականին ձգվել, որովհետև փող չունեն ապրելու, դրա համար քիչ են ուտում։ Իսկապես այդպես է։

Ալյուրի պահանջարկը բավականին նվազել է. անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առնվազն 30 տոկոսով և ավելի նվազել է ալյուրի պահանջարկը։ Միայն կա ուտողի քանակի նվազում, այլ պատճառ չի կարող ունենալ, որովհետև հացն այսօր առաջին անհրաժեշտության սննդատեսակ է»։ Այսինքն՝ մի կողմից բնակչությունն արտագաղթում է, մյուս կողմից էլ Հայաստանում մնացածներն ավելի են աղքատանում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ