31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Նախագահ ջանին” Կոլյայիչի հանդիպմանը հետեւեց ընդդիմադիր դառնալու տենդը

Լրագրող Կարմեն Դավթյանն է ֆեյսբուքյան հարնագրում անդրադառնում Վարդան Օսկանյանի ընդդիմադիր կոչին, մասնավորապես նշելով.

Շաա՜տ հետաքրիքիր էր: Կոլյայիչը հանդիպեց շատ “նախագահ ջան’-ին, ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերեցին: Անմիջապես հետեւեց Օսկանյանի ընդդիմադիր դառնալու տենդը:

Ինչո՞ւ` վախ կա՞, որ Ծառուկյանին Սերժը “վերցնում” է ամբողջապես՝ ֆուկ անելով ԲՀԿ արմատական թեւին: Հա՞: Թե՞… Ուրիշ ի՞նչ ու ո՞ւմ է “հետապնդում” Օսկանյանի հանկարծահաս հեռանկարային ընդդիմադիր դառնալու սույն մեսիջը: 
Դիտենք: 

ա)Ավագանու ընտրություններում դիվիդենտներ շահելու նպատակ է հետապնդում: 

բ)Հասկանալի էր` նախագահական ընտրություններում Օսկանյանի քաղաքական «հայրիկը» ընդդիմադիր դաշտի ձայները ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ չմասնակացության պարագայում հավաքեց Րաֆֆու տակ, հետո չեզոքացրեց Րաֆֆուն, ավագանու ընտրությունների գնաց իր արմատական թիմով, որպեսզի սեպտեմբերին դառնա միակ բեւեռ-ընդդիմությունը, նույն` վերը նշված սատելիտներով, որպեսզի տասնյոթին կարողանա խորհրդարանական ընտրություններում «պապա» կանգնել, ապա` նախագահականում:

Բաց է մնում միակ հարցը:

Սա պայմանվորվա՞ծ խաղ է Սերժ Սարգսյանի հետ, ինչպես իր օրերում նշել էր Քոչարյանը, որպես երկու ղարաբաղցի:

Մեր կողմից մեկ “շըտտկմամբ” (կասեր Սերժ Աարգսյանը) Սերժն ախր այնքան էլ ղարաբաղցի չէ: Նա ծնվել է Գորիսի Տեղ գյուղում:

“Տեղայնացնելով” այս ֆակտորը, ինչպես նաեւ ելնելով նրա վերջին հինգ տարիների գործունեությունից` այնքան էլ այնպես չէ, որ այդ ղարաբաղյան ֆակտորը աշխատել այնպես ու այնքան, որքան կցանկար ԲՀԿ-ի մոդերատորը, եթե չասենք` գրեթե չի աշխատել:

Նույն սկզբունքից ելնելով էլ կարծում ենք, որ պայմանավորվել Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը չէին կարող: Նրանց երկուսի նավն էլ չափից դուրս շատ է հեռացել միմյանց ափերից: 
Մի խոսակցության թեմա չէ, թե` ինչու:

Ընդորում, եթե չեն պայմանավորվել, ապա պետք է հիասթափեցնեմ իմ Օսկանյանին:
Չի ստացվի ԲՀԿ-ից կերտել ընդդիմադիր:

Որովհետեւ իշխանական ծառը ընդդիմադիր պտուղ չի տա. ԲՀԿ-ն խիստ սերտաճած է օլիգարխիային, իր գործարարներով, ԲՀԿ-ականներ բոլոր կարգի քրեական գործերով… Դա ուղղակի անհնար, ֆանտաստիկայի ժանրից է: Ասել է` չլինող բան:

Հ.Գ. Թանկագին Միասիչ ջան: Ջան-ջան: Ձեր ասածն աբսոլյուտացնելու, արգումենտացնելու համար, ինչ կլինի մի խորացեք իբրեթական տեսությունների մեջ, թե էս մեկն էս է ասել, էն մյուսն` էն… Կներեք, միստր Օսկանյան, բայց էդ Լոկը (ինչ էլ ազգանուն է, է, գոնե հա՞յ է, թե լոկ ու միակ է` պրոստո) չի ասել, որ մարդիկ ծնվել են ազատ եւ հավասար… Գրքերի գիրքը Աստվածաշունչն է, դա ասել ի դեպ, որն էլ դրվել է բոլոր սահմանադրությունների հիմքում:

Առաջնորդվեք Սուրբ գրքով, թանկագին: Եւ դա ձեզ բավարար կլինի` մենաշնորհից ազգը փրկելու համար… բայց ոչ մեկ այլի մենաշնորհի համար:

Հ.Գ. Ի դեպ, թանկագին Օսկանյան ջան: Ես Ձեզ “դրուզյա” եմ տվել ՖԲ-ում:
Արձագանքեք: Ընդորում` սիրով: Զի սիրով եմ “դրուզյվել”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ