27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Օսկանյանի հայտարարությունը ԲՀԿ-ի հանդեպ հակաքարոզչություն է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չի կարողացել անտարբեր մնալ ԲՀԿ կուսակցության քաղաքապետի թեկնածու նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան հայտարարության հանդեպ: Նա մի քանի կետով հանգամանորեն պատասխանել է Վարդան Օսկանյանին, նշելով որ ԲՀԿ թեկնածուն առաջնորդվում է սուբյեկտիվ մոտեցումներով:

Արմեն Աշոտյանի գրառումը այսպիսին է.

Իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր տեղը Հայաստանի քաղաքական քարտեզում: 

Եվ Օսկանյանի կարծիքը, թեպետ անձնական է, այնունամենայնիվ տեղավորվում է նաև ներկուսակցական քննարկումների համատեքստում:

Սակայն Վարդան Օսկանյանի այսօրվա գրառումը կրկին մի շարք հարցեր է առաջացրել:

1. Ի՞նչ քաղաքական մենաշնորհի մասին է խոսքը, եթե`

ա. Իշխանությունները ձևավորվել են համապետական ընտրությունների արդյուքնում, այնպես, ինչպես ցանկացել է ընտրողը:

բ. ՀՀ Կառավարությունը կոալիցիոն է, բաղկացած երկու կուսակցություններից

գ. ԱԺ-ում ոչ իշխանական ուժերի մանդատների թիվը 53 է. շատ ավելին, քան նախորդ գումարման խորհրդարանում

դ. Նույն ԲՀԿ-ն ունի քաղաքապետեր Գյումրիում, Սիսիանում, Իջևանում, Եղեգնաձորում, Նոր Հաճընում, Աբովյանում, Բյուրեղավանում, չհաշված մոտ հարյուր գյուղապետեր

2. Հայաստանի իշխանությունները իրականում շահագրգիռ լինելով ուժեղ ընդդիմության կայացման գործում, որքանո՞վ պետք է արհեստականորեն ստեծղծեն այդպիսին կամ ուղղորդեն նման զարգացումներ:

3. Քանի՞ հոգի կմնա ԲՀԿ խմբակցությունում, եթե Օսկանյանի տեսակետը ԲՀԿ-ի ներսում դառնա որոշիչ:

4.Եվ ամենակարևորը, ինչու՞ ընդդիմադիր կուսակցություն դառնալու ցանկությունը չհայտնվեց և չիրականացվեց այս տարվա փետրվարին, երբ նման հնարավորություն կար: Կամ ինչու դա չանել մինչև սեպտեմբեր, թեկուզ հրապարակային հայտարարության մակարդակով, մինչև ԱԺ աշնանային նստաշրջանը:

Հ.Գ. Ասեմ նաև, որ Օսկանյանի այսօրվա գրառումը նաև ԲՀԿ-ի հանդեպ հակաքարոզչություն էր, քանզի Երևանի ավագանու գալիք ընտրություններին ընդդիմադիր կեցվածք որդեգրած և սուր քննադատություն հնչեցնող ուժի առաջին համարը կրկին ընդգծում է, որ իրականում ԲՀԿ-ն ընդդիմությու չէ: 

Հետևաբար ընդդիմադիր ընտրողներին մոլորեցնելու փորձը Օսկանյանի ինքնախոստովանական գրառումով ձախողվում է և ավելանում է իրական ընդդիմադիր կուսակցությունների հաջողության հավանականությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ