28 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

՛՛Ոչ մեկը կռուտոյ չի՛՛

՛՛Բարև Երևան՛՛ դաշինքը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում յուրաքանչյուր օր առավոտյան սկսում է այցելել մարդկանց բնակարաններ տարբեր վարչական շրջաններում, քարոզչական երթ էլ են անում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Նա նշեց, որ բոլոր մարզպետները հանձնարարություններ են տվել իրենց ենթականերին, որ նրանք ներկայացնեն իրենց բնակիչների՝ Երևանում բնակվող  այն ազգականների ցուցակը, ովքեր ՀՀԿ-ին են ընտրելու: ՛՛Մարզպետի գործը չէ Տարոն Մարգարյանի համար ձայն բերելը՛՛,-ասաց նա:

Սաֆարյանը գիտի, որ ցանկացած կուսակցություն՝ լինի աղքատ, թե հարուստ, սակավամարդ, թե բազմամարդ, չի կարող պայքարել իշխանության դեմ:

՛՛Ոչ մեկը կրուտոյ չէ պետության դեմ, և կյանքը դա ապացուցել է՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ միայն ժողովուրդը, որ ներկայացված է ՛՛Բարև Երևան՛՛ դաշինքի միջոցով, կարող է պայքարել դրա դեմ:

Սաֆարյանը քննադատաբար է վերաբերում նաև մի քանի տարի առաջ ՀԱԿ-ի ավագանու մանդատները վայր դնելու որոշմանը և պնդում է, որ իրենք տասը մանդատով էլ էին պատրաստ փոփոխություններ անել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ