08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հայրիկյանը երկար կբուժվի

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ  Պարույր Հայրիկյանի վիրահատությունը հաջող ելք է ունեցել: Այդ մասին նա գրառում է արել  իր ֆեյսբուքյան էջում:Պարույր Հայրիկյանը նախապես գրել էր,որ իրեն բավականին բարդ վիրահատություն է սպասվում և մի քանի օրով իր և իր առաղջությամբ մտահոգ անձանց կապը կնդհատվի: Այժմ նա իրեն բավականին լավ է զգում և պատրաստ է էլեկտրոնային հաղոդակցությամբ շբվել իր համակիրների հետ:

Իր էջում ԱԻՄ առաջնորդը գրել է.

Այդպէս էլ ստացուեց, սիրելի բարեկամներս, ես մի քանի օր ի վիճակի չեղայ գրել, բայց տեղեկացնեմ, որ վիրահատուեցի եւ, հաւանաբար, բաւական յաջող, որովհետեւ արդէն կարողանում եմ չաշխատող մատներով գործել։ Բրիւսելի մասնաւոր հիւանդանոցներից մէկում եմ։ Շուտով դուրս կգրուեմ, որ շատ ծախսեր չլինի, բայց երկար եմ լինելու իրենց հսկողութեան տակ՝ մի քանի ամիս։ Ինձ համար կարեւոր է, որ զգամ՝վերականգնւում եմ։
Վաղն ազատուելու եմ կաշկանդող-սնուցող խողովակներից ու աւելի հանգամանալից կգրեմ։ Շնորհակալ եմ բազմաթիւ բարեմաղթանքների, նաեւ հրաւերների ու աջակցելու պատրաստակամութեան համար։ Կներեք, որ այցելելու առաջարկներին չընդառաջեցի։ Ես ամեն ինչով ապահովուած եմ եւ շրջապատուած ազգականներով ու սրտակից բարեկամներով։ Ամեն դէպքում վաղը բելգիացի բարեկամներիս համար կգրեմ հեռախօսահամարս։
Ամենայն բարիք՝ Պարոյր Հայրիկեան:

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել: Մարտի 28-ին կառավարության որոշմամբ` 20 մլն 500 հազար դրամ էր հատկացվել  Հայրիկյանին Հոլանդիայում բուժումը շարունակելու համար:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ