Սերժ Սարգսյանը առաջարկել է ”պիստոնչիկային” ընդդիմություն լինել

՛՛Րաֆֆին չէր կարող նախագահ ընտրվել, ով ասես՝ կարող էր, նույնիսկ էպոսագետն էր կարող, բայց ոչ Րաֆֆին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն նման տեսակետ հայտնեց ՍԴՀԿ վարչության համակարգող Գուրգեն Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ նախագահ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկել է ՛՛պիստոնչիկային ընդդիմություն՛՛ լինել մինչև 2018 թվականը, իսկ դրանից հետո հնարավոր է, որ նրան առաջարկվի նախագահ դառնալ: Եղիազարյանի կարծիքով՝ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդը կեղծ ընդդիմադիր է և շուտով դա կհասկանան նաև ՀՅԴ-ն ու մյուսները և ավելի կհիասթափվեն: Նա հիշեցրեց, թե ովքեր էին հարթակում Հովհաննիսյանի կողքին, և հիմա ով կա նրա կողքին:
Եղիազարյանին զարմացրել է, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ հնարավոր է հետևեն և մաս կազմեն Հովհաննիսյանի միասնական ճակատին, եթե իմանան, թե ինչ է լինելու հաջորդ քայլը: ՛՛Չգիտես՝ ինչու հայտարարեց, որ Րաֆֆիի միասնական ճակատին կհետևեն, դրան մասնակցել չի կարելի, որովհետև սա ծրագիր է, որը հերթական անգամ ջարդվում է մեր ընդդիմության գլխին, որը տաճար չի տանում, այլ ավելի վատ տեղ է տանում՛՛:
Ինչով է պայմանավորված այսքան հակակրանքը Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ, Եղիազարյանը պատասխանեց. ՛՛Հակակրանք… ես Րաֆֆիի այս գործունեության մասին ասել եմ մինչև ընտրությունները, ասել եմ, որ սա ճանապարհ է, որ ոչ մի տեղ չի տանում”:
”Ես աղոթվելու մշակույթ եմ դա անվանում, երբ ընկերներին թողնում են ու գնում, աղոթքը մինչև վերջ չիմանալով` Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթք ասելու:
Սույն քաղաքացին տեսավ, որ անելիք չունի քաղաքական դաշտում, հիմա որոշել է մնալ դրոշակակիր և ՛՛Նոր Հայաստան՛՛ կոչվող դրոշը ձեռքին առաջից գնա՛՛: Եղիազարյանը ընդգծեց, որ Հովհաննիսյանին ուղղորդողներն են ՛՛Ժառանգության՛՛ ղեկավարին ասել, որ յուրաքանչյուր հանրահավաքից առաջ դրոշը վերցնի ու նաև հայտարարի՝ ՛՛Ով չմիանա, ընդդիմություն չէ՛՛: