17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

“Ոստիկանապետը թքեց ինձ վրա … տվեց վերջին սեռական հայհոյանքները իմ եւ իմ ծնողների հասցեին… ” /վիդեո/

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին  այսօր` ապրիլի 22-ին իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է բաց նամակ ուղղված Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին և հատուկ քննչական ծառայությանը: Գասպարին ցանկանում է իրազեկել հանցագործության մասին և մեղադրում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Գասպարին բողոքի յուրօրինակ ակցիա է արել ոստիկանապետի տան մոտ:

Henaran.am -ը քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց զրուցել է ակտիվիստի հետ, որտեղ նա եկել էր կրկին անագամ արտահայտելու իր բողոքը:

Վարդգես Գասպարիի Ֆեյսբուքյան էջում գրված էր հետևյալը.

Հատուկ քննչական ծառայությանը՛ Ա. Միրզոյանին

ՄԻՊ  Կ. Անդրիասյանին

ՀՀ քաղաքացի՛ ՎարդգեսԳասպարիից

Դեմիրճյան 17 շենք,բնակ. 

Հաղորդագրություն հանցագործության մասին

 Ս/թ ապրիլի 20-ին առավոտյան ժամը 8:30-ին Թումանյան փողոցիսկզբնամասում ոստիկանապետ Վ. Գասպարյանի տան մոտակայքում կանգնած իմ պաստառով հասարակությանըիրազեկում էի ՀՀ ոստիկանության ապօրինությունների, մասնավորապես Գ. Վիրաբյանինխոշտանգելու եւ այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության դեմ ՄԻԵԴ կայացրածվճռի մասին:
Քիչ անց ինձ մոտեցան տեղում պարեկություն անող 2 բերետավորներ եւ պահանջեցին-հրավիրեցին նստել իրենց սեւ ջիպը… քանի որ իրենք պատշաճ կարգով ինձ չիրազեկեցին, որ ուզում են ինձ բերման ենթարկել, բնականաբար, ես չընդունեցի հրենց հրավերը:

Նրանք հարկադրանքի կիրառմամբ, արդեն պարկած վիճակում, ինձ տեղափոխեցին իրենց մեքենան եւ տարան ոստիկանություն (Նալբանդյան փող.). բարձրացրին ( երեւի վերջին հարկ ) ոստիկանապետ Վ. Գասպարյանի մոտ, եւ միջանցքում ինձ դրեցին հատակին՛ հորդորելով, որ ելնեմ պարկած վիճակից… Արդեն սենիակից դուրս եկավ Գասպարյանը: Նախ քաղաքավարի հրավիրեց ինձ իր սենիակ «զրուցելու»… (արդեն ենթակաները բերել էին աթոռ եւ ինձ նստցրել էին աթոռին)…

Ես հարցրեցի ինչկարգավիճակով եմ գտնվում այտեղ: Ոստիկանապետը պատասխանեց, որ ինձ է իր մոտ : Կրկին Ինձ առաջարկեց զրուցել իրեն հետ, նայել իրդեմքին եւ լսել իրեն:

Չստանալով ինձանից ոչ մի պատասխան՛ աստիճանաբար անցավ սաստելու, զգուշացնելու , ապա նաեւ սպառնալիքներ տալու, որ այլեւս իր տան մոտակայքում ակցիա չանեմ… ասաց, որ ակցիա անելու դեպքում , դա կդիտարկի անձնական հարց եւ շատ խիստ է հակադարձելու, որ չի ներելու անձնական խնդիրը: Գասպարյանը շարունակելով զգուշացնելը, եւ սպառնալիքները իմ եւ իմ ընտանիքի հասցեին, հարցրեց, որ ես ինչ եմ արել այս երկրի համար… ասաց, որ  իմ պայքարի եղանակը ճիշտ չի եւ այլն…

ավելացրեց, որ ինքը 55 տարեկան է եւ կյանք է տվել այս երկրի համար, եւ որ թույլ չի տա իր ընտանիքը երբեւէ լսի որեւէ բան, որ կխաթարի իր բնորոշմամբ, իրեն անբիծ նկարագիրը: Կրկին շարունակելով զգուշացումներն ուսպառնալիքները մի քանի անգամ հարցրեց, որ արդյո՞ք ես իրեն ճիշտ եմ հասկացել, հարցրեց` պայմանավորվեցի՞նք: Դարձյալ ինձանից չստանալով ոչ մի պատասխան ավելի ու ավելի զայրացավ, սկսեց հայհոյել ամենայն կատաղությամբ:

Մի քանի րոպե տեւած  այդ  հետո, եւ դարձյալ ինձանից չստանալով ոչ մի արձագանք կարգադրեց` “Էստեղից սրան տարեք”: Երբ ենթակաները փորձեցին ինձ կանգնեցնել եւ տանել ես խնդրեցի ինձ տալ բերման ենթարկելու արձանագրությունը:

Այս պահին էր , որ ոստիկանապետը կորցրեց ինքնատիրապետումը, տվեց ոստիկանին վայել վերջին սեռական հայհոյանքները իմ եւ իմ ծնողների հասցեին… իբր փորձեց բռունցքներով հարձակվել ինձ վրա եւ իբր իր ենթակաները պահեցին նրան… Հայհոյանքի հետ միասին արդեն ոչ քողարկված տալիս էր սպառնալիքները` “քեզ կգլխատեմ”, ” ոսկոռներդ փոշի կանեմ” եւ այլ սպառնալիքներ: Ոսիկանապետը հանդգնեց նաեւ թքել ինձ վրա… Ինձ անվանել սատանա եւ այլն…

Այդ ժամանակ արդեն ոստիկանապետի ենթակաները ինձ իջեցրին հարկերով (քանիոր բարձրանալիս վերելակը փչացել էր)… մոտ մի կես ժամ էլ պահեցին բակում…հետո նստցրեն մեքենան եւ Իսահակյան փողոցում իջեցրին ինձ՛ վերադարձնելով նախորոք ինձանից առգրավված  իմ երկու բջջային հեռախոսները, դրամապանակը , եւ մեկ հատ պտուտակիչ…

Ավելացնում եմ, որ ոստիկանապետի պահվածքը, զգուշացնելը, սպառնալը, նույնիսկ  շարժ ու ձեւը, խոսելը  եւ ժեստերը չափազանց նման էին Նուբարաշեն ՔԿՀ-ում իմ տեսած գողական թափթփուկներին:

Ավելացնում եմ նաեւ, որ Վ. Գասպարյանի սպառնալիքները երեւի ինչոր չափով ազդել էին, որովհետեվ ի տարբերություն բարձրանալու, որ ինձ տարել էին հարկադրաբար` ձեքերս – ոտքերս բռնած հորիզոնական վիճակում, իջնելուց ես իջա իմ ոտքերով:

 

Պահանջում եմ հարուցել քրեական գործ՛

ա- ապօրինաբարազատությունից զրկելու.

բ- իմ պատիվն ուարժանապատվությունը նվաստացնելու.

գ- սադրիչգործողություններով ինձ ընդհարման հրահրելու.

դ- իմ եւ իմ ընտանիքիկյանքի եւ առողջությանը  վնասելու, նաեւսպանության սպառնալիք տալու.

ե- իմ խաղաղ ցուցըխափանելու. խոսքի ազատությանը խոչնդոտելու.

 կապակցությամբ:

Առանձնապես  -ե- կետի կապակցությամբ ընդգծում եմ՛ պետականպաշտոնատար անձ՛ ՀՀ ոստիկանապետը  փորձել էիր կածիքը եւ գաղափարները ինձ պարտադրել, որը ոչ այլ ինչ է քան մտքի եւ խղճի ազատությանը բռնանալը, ինչը արգելված է Եվրոպական կոնվենցիայով, որը հանդիսանում էՀՀ օրենսդրության անբաժան մասը:

Վերոհիշյալիկապակցությամբ, հաշվի առնելով , որ ՀՀ ոստիկանությունը, դատախազությունը, ՀՔԾ եւայլ պետական մարմինները հաճախ աշխատում են, որպես միեւնույն հանցավոր կառույցի ենթակառույցներ,

Հանցագործության մասինհաղորդումները ըստ էության չքննելով, բավարարվում են նշել, որ կատարված հանցագործության մասին տվյալներ չեն հայտնաբերվել,  ուստի ձեր հնարավոր եւ հավանական անօրինականգործողությունները սահմանափակելու նակտառումով շարադրում եմ հարցերի այն շրջանակը, որոնց վրա էլ հրավիրում եմ ձեր ուշադրությունը.

1-Արդյոք ս/թ ապրիլի 20-ին առավոտյան ժամը 8:30-ին Թումանյան փողոցիսկզբնամասից Վ. Գասպարին  ոստիկանությանկողմից բերման ենթարկվել է , թե ոչ:

2-Արդյոք իրականությանը համապատասխանում է, որ Գասպարիին հարկադրանքի կիրառմամբ ձեռքերը եւոտքերը բռնած դրելն ոստիկանության սեւ գույնի ջիպի մեջ:

3-Արդյոքիրականությանը համապատասխանում է, որ ոստիկանության շենքում՛ (Նալբանդյան փողոց),Գասպարին եւ նրան ուղղեկցող 4 ոստիկաններ մոտ կես ժամ մնացել են վերելակում, այնծանրաբեռնված լինելու եւ վթարային վիճակում հայտնվելու պատճառով:

4-Արդյոքիրականությանը համապատասխանում է, վերը շարադրված իմ պնդումները՛ ոստիկանապետ Վ.Գասպարյանի մասին:

5-Ինչ հիմնավորմամբ եմ ես զրկվել ազատությունից, ինչու ինձ չի ասվել ինչ կասկածանքով եմ բերման ենթարկվում:

6-Արդյոքոստիկանության կենտրոնատեղի տանելուց, համապատասխան գրացամատյանում կատարվել էհամապատասխան գրառում իմ մուտքի  եւելքի  կապակցությամբ:

7-Արդյոք բերմանենթարկելու մասին կազմվել է արձանագրություն, եթե այո, ապա դա ինչու չիներկայացվել ինձ :

Դիմող ՛ Վ. Լ. Գասպարի

21 ապրիլի 2013 թ.

Վարդգես Գասպարիի զրույցի մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ