Ո՞վ է “Ջիպի” տերը. ՀԱԿ ջահելները վախեցել են

Երեկ` ապրիլի 21-ին, Աջափնյակում Մազմանյան 160 շենքի բակում “Ջիպ” և “07” մեքենաներով մարդիկ քաշքշել և արգելել են շենք մտնել ՀԱԿ երիտասարդներին` խոչընդոտելով երիտասարդ ակտիվիստների քարոզչության ընթացքը:
Աջափնյակ համայնքի ՀԱԿ շտաբի ղեկավար Պետրոս Գևորգյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ բռնի ուժ է կիրառվել, որի արդյունքում երիտասարդները վախեցել են. ” Այդ մարդկանցից մեկը ներկայացել է որպես ՀՀԿ Աջափնյակի շտաբի ղեկավար, ասել է` սա մեր տարածքն է և արգելել է բնակարանների դռները թակել: Ներկա դրությամբ ոստիկանությունում արձանագրություն է կազմվել”,-տեղեկացրեց Պետրոս Գևորգյանը:
Նա նաև նշեց, որ մոտավորապես գիտի, թե ովքեր են դրանք, բայց անուն ազգանուն ասելուց խուսափեց` հիմնական տվյալները հայտնելու հնարավորությունը թողնելով ոստիկանությանը:
Henaran.am-ը պարզաբանում ստանալու ակնկալիքով զրուցեց նաև Աջափնյակի ՀՀԿ շտաբի պետ Աշոտ Միքայելյանի հետ: Վերջինս վրդոված ասաց.” Ի՞նչ եք կարծում եթե ՀՀԿ շտաբի ղեկավարը նման բան աներ, կներկայանա՞ր”: