18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Վահագն Խաչատրյանին Ավանում վատ չեն հիշում

“Զրկենք ՀՀԿ-ին Երեւանից”, “Մաքրենք Երեւանը ՀՀԿ-ից” ,”Ուզում եք կրկին քաղաքապետ դառնալ, որ ի՞նչ անեք” այս կոչերով եւ պաստառներով Հայ ազգային կոնգրեսը  ապրիլի 20-ին՝ Երեւանի Ավան վարչական շրջանից սկսեց իր նախընտրական հանդիպումներն ընտրողների հետ:

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը իր խոսքում մասնավորապես ասաց, որ պետք չէ որեւէ ենթատեքստ փնտրել այն բանի մեջ, որ առաջին հանդիպումը Ավանում է:

Մանուկյանի խոսքով, ՀԱԿ-ի ցուցակում երիտասարդները մեծամասնություն են կազմում եւ կոչ արեց հենց այդ պատճառով ընտրել ՀԱԿ-ին:

Ընտրողների հետ հանդիպմանը ՀԱԿ ցուցակը գլխավորող, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը անդրադարձավ մայրաքաղաքում առկա խնդիրներին՝ կանաչապատում, տրասնպորտ եւ այլն: Թեկնածուի խոսքով, ինքը մինչ հանդիպումը Արամ Մանուկյանի եւ Զոյա Թադեւոսյանի հետ զբոսնել է Ավանի թաղամասերով՝ պարզելու, թե ինչ վատ հիշողություններ կան իր հետ կապված: Սակայն ավցանցիները ”վատով” չէին հիշում Վահագն Խաչատրյանին, ում անշուշտ ուրախացրել է դա:

Ի դեպ, հանդիպումից հետո նախատեսված երթը չկայացավ անձրեւի պատճառով:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ