Հայաստանի միակ օրենքով գողը այժմ բանտում է…/վիդեո/
Քրեական աշխարհի ներկայացուցիչների Հայաստան մշտապես այցելում էին Դեդ Հասանը, Յապոնչիկը, Սալոնիկը, Նուռիկը, ով այստեղ էր գալիս հիմնականում Սֆո Ռաֆի հետ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց քրեագետ, գրող, հրապարակախոս Սերգեյ Գալոյանը: Նրա տեղեկացմամբ՝ ներկայումս ՛՛օրենքով գողերը՛՛ այստեղ են այցելում միայն հատուկ դեպքերում:
Գալոյանը սակայն հայտնեց, որ այս պահին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկում հանգստանում է հայ միակ ՛՛օրենքով գողը՛՛: Քրեագետը չնշեց, թե ում մասին է խոսքը, սակայն ասաց, որ հենց նա է որոշում երկրի տնտեսական ու քաղաքական հարցերի մեծամասնությունը: Հարցին, թե նրա որոշումներ ազդում են նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների վրա, Գալոյանն ասաց.
՛՛Ընտրությունները միայն արդյունքն է: Նախագահ ընտրվում է մի չորս տարվա ընթացքում, դրանք բարդ պրոցեսներ են, որ խորանում ես, զզվում ես: Այդ ընթացքում բավական շատ բաներ են կատարվում նաև գողական աշխարհի ներկայացուցիչների միջոցով՛՛:
Քրեագետը պատմեց, որ ”Սվո Ռաֆը” գալիս էր Հայաստան ու բոլորի հետ նստում, խոսում՝ սկսած առաջին դեմքից: Գալոյանի պատմելով՝ այդ հանդիպումները սովորաբար կայանում էին այնպիսի վայրերում, որտեղ ոչ ոք չէր կասկածի, օրինակ՝ որևէ տեխնիկումում: ՛՛Պետք չէ, որ երևա, որ հանրապետության առաջին դեմքերը նստած են օրենքով գողերի հետ՛՛:
Իսկ թե ինչպես էր ՀՀ առաջին ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը վերաբերում գողական աշխարհին, դիտեք՝ տեսանյութում: