18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Փողի հետեւից

՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը վստահ է, որ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի համագործակցությունը ոչնչի չի բերելու: ՛՛Մինչև հիմա ինչ-որ բան տվե՞լ է, ո՞նց կարող է օլիգարխի կողմից գլխավորված կուսակցությունը, որը միշտ եղել է իշխանություն, հիմա էլ է իշխանություն, պայքարել իշխանության դեմ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց Գիմիշյանը`ընդգծելով, որ ԲՀԿ-ը իրեն ”այլընտրանք” է անվանում, սակայն միայն իշխանությունն ու ՀՀԿ-ն են, որ նրան ընդունում են որպես այդպիսին կամ որպես ընդդիմություն, իսկ մյուսները հասկանում են, որ ԲՀԿ-ը իշխանություն է: 

՛՛Մի փոքր խելք է հարկավոր հասկանալու համար դա՛՛,-նկատեց մեր զրուցակիցը: Իսկ այդ դեպքում ինչ է փնտրում ՀԱԿ-ը ԲՀԿ-ում: ՛՛ԲՀԿ-ի մեջ ինչ կարող է փնտրել ընդդիմությունը, ինչպես բոլորը, նա էլ է փող փնտրում՛՛,-ասաց Գիմիշյանը եւ հիշեցրեց, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը սկսվեց դեռ այն ժամանակ, երբ ”ՀԱԿ-ի կողքին բազմահազարանոց ամբոխ կար, և բնական է, որ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ համագործակցում է ոչ թե մարդկային ռեսուրսների կամ գաղափախոսության համար:

Գիմիշյանը նկատեց, որ այդ որոշումը համաձայնություն չունեցավ ՀԱԿ-ի բոլոր կուսակցությունների կողմից և այդ պատճառով էլ շատերը լքեցին ՀԱԿ-ը, քանի որ նրանք ևս համաձայն էին, որ այդ համագործակցությունը Հայաստանին կամ հայ ժողովրդին ոչինչ չի տալու’: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ