19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Միայն ՛՛Դաշնակցությունը՛՛՝ առաջին դեմքերով

Երևանի Ավագանու ընտրությունների ՀՅԴ քարոզարշավը ընթանում է հիմնականում քաղաքի տարբեր համայնքների բակերում տեղի ունեցող հանդիպումներով:

Դավիթաշեն 2-րդ թաղամասում ՛՛Դաշնակցության՛՛ նշանակված հանդիպումը կայացավ ոչ բակում, փակ տարածքում: Մեղավորը հորդառատ անձրևն էր: Այնուամենայնիվ, ՀՅԴ պատգամավորները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց նախընտրական ծրագիրը :

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ  իրենց ծրագրում կան այնպիսի կետեր, որ բացակայում են մնացած կուսակցությունների նախընտրական ծրագրերում: Պատգամավորը որպես օրինակ նշեց փողոցի ձայների ձայնամեկուսացումը:

՛՛Այս ընտրությունները դաշնակցության համար շատ կարևոր են և դաշնակցությունը այս ընտրությունների մեջ մտել է իր ողջ ռեսուրսով: Արմեն Ռուստամյանը, որ ղեկավարում է մեր ցանկը որպես քաղաքապետի թեկնածու և Աղվան Վարդանյանը,  որ ցանկի երկրորդն է դա արդեն ապացուցում է,որ մենք սա համարում ենք քաղաքական շատ լուրջ պայքար: Նայեք մյուս կուսակցություններում նման բան չկա՝ ոչ ոք իրենց առաջին դեմքերի չի առաջադրել՛՛,-նշեց Արծվիկ Մինասյանը:

ՀՅԴ համակիր դավիթաշենցիները հարցեր ուղղեցին ՀՅԴ ներկայացուցիչներին: Բոլոր հարցերին պատասխանեց Արծվիկ Մինասյանը, ով նշեց, որ իրենց հանդիպումը ավելի բազմամարդ կլիներ, եթե անձրև չգար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ