09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մանրամասներ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից՝ Ռուստամյանն ասել է … /վիդեո/

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ու հայտնել իրենց դժգոհությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակման կապակցությամբ: Այս մասին Ռուստամյանն ասաց` պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ ինչպես է ՀՅԴ-ն գնահատում գործադիրի ղեկավարի վերանշանակումը:

”Այսօր մեր ուղերձն եմ փոխանցել, բացատրել՝ ինչու ենք դեմ, փոխանցել եմ մեր մոտեցումները` երկիրը այս իրավիճակից դուրս բերելու համար”,-նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը` նշելով, որ Սերժ Սարգսյանը որոշ մոտեցումներն ընդունել է, որոշները` ոչ, մյուսներն էլ դեռ պետք է քննարկվեն:

Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ իշխանությունը վարչապետի վերանշանակմամբ արդեն ցույց է տալիս, որ որոշել է շարունակել նույն քաղաքականությունը: Այդ պատճառով ՀՅԴ խմբակցության ղեկավարը նախագահին հիշեցրել է, որ բողոքավոր զանգված կա: ”Դուք ասում էիք, որ բողոքական և ընդդիմադիր զանգվածի ուղերձը տեղ է հասել, բայց ես տեսնում եմ, որ այդպես չէ”,-ասել է:

Ռուստամյանը հույս ունի, որ ընդդիմությունը կկարողանա հաղթանակի հասնել և հաղթանակից հետո նաև վարչապետի ու շատ այլ փոփոխությունների: Իսկ թե ինչպես, դիտեք` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ