26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

՛՛Վարչապետ, էտ մի լավությունն արա …՛՛ /վիդեո/

“ Իրա երեխու ծննդի օրը տղաս զանգա ստանում, որ ախպերս մահացելա: Խմած վիճակում ավտոն քշումա, որ գնա ախպորս տուն, ճանապարհին ոստիկանները բռնում են, ակտ են գրում”,-սեփական տունը կորցնելու պատճառը Henaran.am-ին մանրամասնեց Երևանի բնակիչ Մանիկ Հովսեփյանը:

Տիկնոջ որդին այդպես էլ չի կարողանում վճարել ալկոհոլ օգտագործած վիճակում  ղեկին նստելու համար սահմանված տույժը՝ 150 հազար դրամը: Տուգանքը ժամանակին չմուծելը փորձանք է դառնում ողջ ընտանիքի համար.

” Հիմա էտ թիվը աճելա 750 հազար դրամ է դառել ու գործը դատարան է մտել: Էտ տուգանքի պատճառով տունս աճուրդի են դնում, որ ծախեն: Բա դա խիղճա՞, աղջիկս քաղցկեղով հիվանդ, քիմիա է ընդունում, դուրս գամ՝ ո՞ւր գնամ”,-պարզաբանեց Մանիկ Հովսեփյանը:

Խախտում կատարած որդին մոր խոսքերով չի աշխատում, անչափահաս երեխաների հայր է և չի կարողանում հոգալ նույնիսկ օրվա հացի խնդիրը:

Մանիկ Հովսեփյանը մտադիր է խնդրաքով դիմել կառավարությանը. “ Նենց անենք գոնե հեչ անեն էթա, էտ մի լավությունն անեն, թոշակառու կնիկ եմ: Վարչապետն էտ մի լավությունն անի”,-հավելեց տիկինը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ