17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀԱԿ-ը լուծարվո՞ւմ է. Իրատես de facto

ՀԱԿ-ում տիրող անորոշությունն ուղիղ համեմատական է ԲՀԿ-ում տիրող անորոշությանը: Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ-ի աղբյուրները, Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը մեծ հարցականի տակ է:

Երեք տարբերակներից՝ Տեր-Պետրոսյանի առաջադրում, Օսկանյանի կամ Ծառուկյանի թեկնածու առաջադրվելու դեպքում վերջիններիս սատարում, ՀԱԿ-ից որեւէ մեկի առաջադրում, ոչ մեկն էլ ռեաբիլիտացիա չեն պարգեւելու իր ոչ լավ օրերն ապրող ՀԱԿ-ին, որին ռեանիմացիա էր անում ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ ֆինանսական եւ շնչառական “ուղիներով”:

Նախընտրելի տարբերակներից մեկը Օսկանյանին սատարումն էր, որի դեպքում համ ոչխարները ողջ կմնային, համ գայլերը` կուշտ: Ասել է` Օսկանյանի առաջադրման դեպքում հաստատ կլիներ նաեւ Ռուսաստանի “դաբրոն” (ինչն ուղղակի անհնար է, սակայն ՀԱԿ-ցիք ասում են` քաղաքականության մեջ չեն ասում` երբեք), Օսկանյանը համաժամանակյա կհամարվեր նաեւ արեւմտյան պակետ, եւ ՀԱԿ-ն արտաքին մասով դեմքը կորցնելու խնդիր չէր ունենա: Սակայն այդ ժամանակ կլինեին ներքին անհամաձայնություններ` մարտի մեկի առնչությամբ Օսկանյանից պահանջատիրության մասով: Էլ ավելի բարդ է Ծառուկյանին սատարելու հարցը` նույն մարտի մեկի, օլիգարխիկ “տնտեսության” եւ Քոչարյանի ազդեցության առումով: Սեփական թեկնածուով հանդես գալու խնդիրը ՀԱԿ-ում այս պահին ամենացավոտն է:

“Արեւմուտք-Հյուսիս” դիլեման ոչ մի կերպ այնտեղ չի լուծվում, գումարած` նախագահական ընտրությունների հետ կապված նոր պառակտում-քայքայում լինելու է, որովհետեւ ցանկացած որոշում, ինչպիսին էլ լինի, չի բավարարելու կողմերից որեւէ մեկին կամ մի քանիսին:

Եվ վերջապես, գումարած շատ նուրբ մի հանգամանք, միանձնյա որոշումներ կայացնող Տեր-Պետրոսյանը ցանկանալու է անպայմանորեն իր ուզած թեկնածուին ժառանգել ՀԱԿ-ն ու իր սկսած գործը: Իսկ այդ թեկնածուն եղել ու մնում է Լեւոն Զուրաբյանը, որին ո չ Բագրատյանը, ոչ Նիկոլը, ոչ էլ ՀԱԿ-ի մյուս բեկորները “պրիզնատ” չեն գալիս: Նիկոլին էլ զուրաբյանական թեւը չի ցանկանա թեկնածու տեսնել: Այնպես որ, ՀԱԿ-ը կանգնած է ոչ թե նախագահական ընտրությունների, այլ լինել-չլինելու շեմին: Այս մասին գրում է  “Իրատես de facto”-ն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ