09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սա Տարոնն է եւ վերջ /վիդեո/

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը արձագանքելով դիտարկմանը, թե Երեւանի ընտրությունների ՀՀԿ քարոզարշավը թույլ է, Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ չնայած ինքը Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության պատասխանատուն է, սակայն իրականում ՀՀԿ-ի հետ  այնքան կազմակերպված ու մեծ թիմ է աշխատում, որ միայն ընտրությունները քաղաքականացնելու հակում ունեցող անձինք կարող են իրենց քարոզարշավը թույլ համարել:

”Քարոզարշավի պատասխանատու լինելը մեծ թիմի մեջ գործառույթի մի մասն է, իսկ նախընտրական թիմը ղեկավարում է պարոն Շարմազանովը: Այս թիմը բավականաչափ երիտասարդ է, բայց դա չի նշանակում, որ մեր ավագ սերունդը իրենց լուման և աջակցությունը չունեն այս ընտրարշավի ընթացքում”:

Արմեն Աշոտյանի դիտարկմամբ` քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ Երևանի ավագանու ընտրությունները հենց այդ կուսակցությունների կողմից փորձ է արվում քաղաքականացնել:

“Չի ստացվում գոնե այս 10 օրերի ընթացքում դա անելը, չի ստացվում գործող քաղաքպետ Տարոն Մարգարյանին այլընտրանքային գոնե 1 իրական թեկնածու մատուցելը , չի ստացվում ուղղակի: Ես շատ հարգում եմ  մեր բոլոր մրցակիցներին:

Իրենք բավականին պատկառելի քաղաքական կենսագրություն ունեցող մարդիկ են, բայց դժվար եմ պատկերացնում, որ երբևէ Տարոն Մարգարյանի մտքով անցներ հավակնելու արտգործնախարար աշխատել կամ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ լինել”:

Արմեն Աշոտյանի կարծիքով` մրցակցությունը բավականին դժվար է լինելու, քանի որ ժողովուրդը ճանաչում և սիրում է գործող քաղաքապետին, և նա երևանցիների համար արդեն Տարոն Մարգարյան չէ, այլ իրնցն է` իրենց Տարոնը.

” Կարող է “Հանրապետականին” այնքան չեն սիրում, որքան Տարոնին: Հենց դիտավորյալ եմ ասում Տարոնին, քանի որ Երևանի քաղաքացին իր քաղաքապետին սկսել է ընդունել և դիտարկել որպես իր մտերիմը”,-հավելեց Աշոտյանը:

Արմեն Աշոտյանի հետ զրույցն ամբողջությամբ դիտեք Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ