Ծառուկյանի “շաբաշով”. Իրատես de facto
ՀԱԿ համագումարը, որ տեղի ունեցավ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում, շատերի մեջ հարց առաջացրեց` որտեղի՞ց “գեղի կլուբից” կուսակցություն դարձած քաղաքական ուժին այդքան գումար, որ կարողացավ համալիրը մի քանի ժամով վարձակալել: Ավելին, այդքան մարդ “բերման” ենթարկել:
Իրականում, ինչպես թերթի աղբյուրը փոխանցեց, դահլիճը վարձակալելու 5 մլն դրամը կոնգրեսին Գագիկ Ծառուկյանն է հատկացրել, համագումարի մասնակիցներից շատերն էլ, պարզվում է, ԲՀԿ-ական “ակտիվիստներ” են եղել, այսինքն, Ծառուկյանի “շաբաշով” դահլիճը լցվել է:
Թե չէ, կասկածը մեծ էր. որտեղի՞ց “չաշխատող” ՀՀՇ-ականներին 5 մլն դրամ, հետն էլ` այդքան համակիր: