06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ամուսնու ձերբակալության օրը ծննդաբերել է՝ երեխու երեսին չի նայում. Պռոշյանից Երեւան էր եկել

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեղադրանքով ձերբակալված Արայիկ Պետրոսյանի կինը հավատացնում է, որ իր ամուսինը ոչ մի կապ չունի այդ հանցագործության հետ: Այսօր նա համագյուղացիների հետ Երեւան էր եկել՝ ամուսնու դատին: Դատարանը կալանքի մասին որոշումը թողեց նույնը:

Henaran.am-ի հետ զրույցում հուզված կինը նշեց, որ ծննդաբերել է ամուսնու ձերբակալության օրը: Սթրեսի հետևանքով չի կարողանում կրծքով կերակրել նորածին բալիկին.” Ժամանակ էլ չունեմ երեխուս դեմքին նայեմ”,-ասաց Արայիկ Պետրոսյանի կինը` Հեղինե Թադևոսյանը: Նա հավաստիացնում է, որ սպանության ժամին Արայիկը քնած է եղել, հետո միասին բանկ են գնացել, մուծումներ ենք արել, չեքերն էլ կարամ ցույց տամ”,-պատմեց:

Հեղինեն նշեց նաև, որ ինքը չի ճանաչել իրենց գյուղապետին, սակայն Արայիկի հորդորով գնացել ու ողջ տնով ընտրել են նրան.” Երբ ասեցին, որ գյուղապետին սպանել են ամուսինս չհավատաց, ասեց՝ ապրիլի 1-ը անցելա: Հետո մեծ ցավ ապրեց, որ նրա 4 երեխեքը անտեր մնացին”:

Հեղինեն մի ՛՛ալիբի՛՛ էլ է ընդգծում. ասում է՝ ամուսինը չափից դուրս ամաչկոտ և համեստ անձնավորություն է, ” նույնիսկ հորս տան հարևանները նորմալ չեն տեսել նրան, ձենը չեն լսել: Ասում են սպանողը պրոֆեսիոնալ է եղել: Արայիկը կյանքում զենք չի վերցրել ձեռքը, հավ մորթած չկա, նրանից ինչ պրոֆեսիոնալ”:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ