09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Նուշիկյանի համար /վիդեո/

Պատգամավոր, անկուսակցական Գարեգին Նուշիկյանը պնդում է, որ Տարոն Մարգարյանը Երևանի համար լավ քաղաքապետ է, սերտ կապերի մեջ է Նորք-Մարաշի բնակիչների հետ, հաճախ այցելում է նրանց ու խնդիրներին լուծումներ տալիս: Այս մասին նա ասաց այսօր Նորք-Մարաշում լրագրողների հետ զրույցում:  

”Մանկապարտեզներ, ճանապարհներ, լուսավորություն, քաղաքապետի ֆունկցիաների մեջ ինչ մտնում է, նա անում է, ինչ տեղավորվում է Երևանի քաղաքապետարանի բյուջեով”,-ասաց պատգամավորը:

Գարեգին Նուշիկյանն ընդգծեց, որ շատ բաներ են արվում, որոնց մասին հանրությունը չի տեղեկանում, և սա ամենևին չի նշանակում, որ ընտրություններից ընտրություններ են աշխատանքներ կատարվում: ՛՛Պարզապես ընտրությունը համընկավ գարնան հետ՛՛:

Պատգամավորը համամիտ չէ, որ միայն մայրաքաղաքի կենտրոնն է բարեկարգ:  ”Յուրաքանչյուր քաղաքում էլ ամեն ինչ սկսվում է կենտրոնից”,-նշեց նա:

Զրույցի մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ