09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երազը տեսել է` Տարոնը հաղթելու է /ֆոտո, վիդեո/

Երևանի գործող քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ը ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այսօր հանդիպեց Նորք Մարաշ վարչական շրջանի բանկիչների հետ: Այստեղ քաղաքապետին դիմավորեցին աղուհացով, շնորհակալություն հայտնեցին նոր մարզադաշտի համար: Քաղաքապետը հորդորեց այն պահպանել:

Նորք Մարաշում օրակարգային խնդիրներ են ոռոգման ցանցը, ասֆատլապատումը, հողերի հիմքերի վերականգնումը, սեփական տների սեփականաշնորհումը: Քաղաքապետարանը հաջորդ չորս տարիներին ուշադրություն է դարձնելու այս հարցերին, նաեւ երիտասարդների խնդիրներին:

“Երիտասարդությունը պետք է ունենա իր ուրույն տեղը, պետք է մշակենք ուսանողական Երևան ծրագիրը, ուսանողների կողքին լինենք: Քաղաքապետարանին կից ստեղծված է երիտասարդների խորհուրդ, որն ակտիվ մասնակցություն է ունենում երիտասարդների կյանքում”,-նշեց Մարգարյանը: Ապա նա պատասխանեց բնակիչների հարցերին, խոստացավ նրանց ընդունել ու զրուցել: Քաղաքապետին մոտեցան Նորք Մարաշի մանկապարտեզի աշխատակիցներն ու շնորհակալություն հայտնեցին մանկապարտեզի վերանորոգման համար, ապա շնորհավորեցին նրան ծննդյան տոնի կապացությամբ /երեկ նա դարձավ 35 տարեկան-խմբ./: ”Ձեր ծնունդն  ենք շնորհավորում, ձեզ առողջություն, երկար կյանք”:

”Ապրես, ծլես, ծաղկես, բարի ճանապարհ մեր լավ որդի, հարազատ որդի, մեռնեմ ջանիդ: Վայ մեռնեմ քեզ Տարոն, իսկական հայ է…՛՛: Մի կին էլ Մարգարյանին պատմեց, որ երազ է տեսել , որ նա հաղթելու է:

”Երազում տեսել եմ, երազս կանցնի ազիզ ջան, դու ես հաղթելու”,-ասաց :

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ