Ապուշություն է. Զուրաբյանը ԲՀԿ-ի ֆինանսավորումից

ՀԱԿԿ-ը բազմաթիվ կոնտակտներ ունի և բանակցում է և ԲՀԿ-ի, և ՀՅԴ-ի հետ, ավագանու ընտրությունների վերաբերյալ բանակցության չորս ռաունդ է ունեցել նաև ”Ժառանգության” հետ: Այս մասին այսօր ասուլիսում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը: ”Այս պահին պրոցեսի մեջ ենք, քննարկում ենք համագործակցության ձևերը, մի բան ընդունելի է բոլորից համար, որ ընտրատաղամասերում պետք է պահենք ժողովրդի ձայները ”,-նշեց նա` հավելելով, որ միասին կարող են կոալիցիա կազմել ու քաղաքապետարանը վերցնել ՀՀԿ-ից: Նա վստահ է, որ քաղաքական ուժերի ենթագիտակցության մեջ ինչ-որ բան փոխվել է, քանի որ նրանցից և ոչ մեկը չի մասնակցել նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը: Դիտարկմանը, որ ԲՀԿ-ը մասնակցել է, Զուրաբյանը արձագանքեց, որ մի քանի ԲՀԿ-ական գործարարների շեղվել էին ուղղուց: Henaran.am-ի հարցին, թե արդյոք ԲՀԿ-ը ֆինանսավորում է ՀԱԿ-ին, Զուրաբյանն ասաց. ”Դա ապուշություն է”:
Henaran.am-ի հարցին, թե արդյոք ամբիցիաների պատճառով ընդդիմության միասնական ճակատը չստացվեց, Զուրաբյանն ասաց, որ ուրախ է, որ ՀԱԿ-ը չի մասնակցել ընդդիմադիր ուժերի եռակողմ հանդիպմանը և ա ապաշություն է, դա լրացում չէ:
”Դրական եմ համարում, որ եռակողմ հանդիպմանը Կոնգրեսը չի մասնակցել և որ ոչ ոք չի կարող մեղադրել Կոնգրեսին, մենք որևէ ամբիցիա չունենք: Դա մեր ամբիցիաների պատճառով չի, որ չի կայացել”:
Ինչ վերաբերում է վաղվա Րաֆֆի Հովհաննիսյանի դահլիճային հանդիպմանը, ապա Զուրաբյանն ասաց, որ այդ մասին ոչինչ չգիտի: Ապա հավելեց. ”Հայտնի չէ ինչ միջոցառում է դա, ինչ նպատակ ունի, ինչ համագործակցության մասին է խոսքը: Պատարստ ենք միասնական բռունցք կազմել, բայց ցանկանում եմ իմանալ այդ ֆրազից հետո մեզ ինչ է սպասվում”:
Իսկ ինչպես են նույն հրապարակում պայքարելու և ՀԱԿ-ը, և ”Ժառանգությունը”, ըստ Զուրաբյանի միմյանց չեն խանգարի: ”Մենք միշտ կարող ենք գտնել ձևեր, որ մեկի միջոցառումը չխանգարի մյուսին: Րաֆֆի Հովհաննիսյանը իր բոլոր տապալումներով ու սխալներով հանդերձ դրական գործ է արել, կարողացել է մոբիլիզացնել այն մարդկանց, որոնց մենք չենք կարողացնել ակտիվացնել, ովքեր չէին ընդունում Տեր-Պետրոսյանին: Ինչքան մարդ ակտիվանա ռեժիմի դեմ պայքարում, այդքան այդ պայքարը շահելու է”: