24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թաղիր, Լեւոն, թաղիր նամուսդ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, արդեն ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը իրեն եւ իր առաջնորդին հատուկ ամպլուայի մեջ էր: Երբ 2008-ի մարտի 1-ի հաջորդ օրը Տեր-Պետրոսյանը ակնարկում էր, որ շատ հանգիստ է քնել, շատերս` հատկապես երիտասարդները, ովքեր պատմական հիշողություն չունեին “հարեւանից ձու պարտք անելու” ու էլի շատ “նոնսենսների” մասին,  հիասթափվեցինք:

Այսօր հիասթափության առիթ չկա. Խաչատուր Սուքիասյանին, Հրանտ Բագրատյանին, Նիկոլ Փաշինյանին, Արամ Սարգսյանին, Դավիթ Շահնազարյանին … Այս շարքը կարելի է դեռ երկար թվարկել: Նրանք այլեւս Լեւոնների հետ չեն: Եւ ուրեմն`/ինչպես կասեր Վանիկ Սմբատիչը-խմբ./  “յուրայիններին առանց աչք թարթելու թաղելու” արարողությունը շարունակվում է:

Ժամանակին նույն Զուրաբյանը հայտարարում էր, որ Հայ ազգային կոնգրեսը 18 կուսակցություններից եւ կազմակերպություններից կազմված հզոր ուժ է, այսօր նրա համար դրանք “մարդ-կուսակցություններ” են:

Զուրաբյանն ընդունում է, որ Հայ Ազգային Կոնգրեսը ճգնաժամի մեջ է եղել, քանի որ այսպես կոչված ՛՛մարդ՛՛ կուսակցություններ էին ընդգրկված նրա կազմում: Սակայն ապրիլի 13-ի համագումարից հետո ՀԱԿ-ը դարձավ կուսակցություն՝ մարդկային ռեսուրսներով ամենահզորը Հայաստանում:

՛՛Այսուհետ կարող ենք համարել այս ճգնաժամը հաղթահարված՛՛, ասաց ու հավելեց, որ ՀԱԿԿ-ին արդեն անդամագրվել է մոտ երկու հազար մարդ, և մարդկային ռեսուրսների առումով Հայ Ազգային Կոնգրեսը շատ հզոր է, քան երբևէ, կա գաղափարախոսական հստակ պլատֆորմ:

Երեկ ՀԱԿ քաղխորհրդի կողմից տարածված հայտարարության մասին Զուրաբյանն ասաց, որ այն տարածվել էր որոշ մարդկանց կողմից, , որոնք չեն կարող ՀԱԿ-ի անունից հայտարարություններ անել: ՛՛Այնտեղ ավելի շատ կուսակցական կնիք կա, քան մարդ՛՛,-շեշտեց նա: Նախկինում, ըստ Զուրաբյանի, այդ կուսակցությունները չէին արգելափակում իրենց գործունեությունը:

՛՛Մարդ կուսակցությունների դարաշրջանը Հայաստանում ավարտված է: Շատերը չեն հասկանում, որ նրանք այլևս նշանակություն չունեն, քաղաքական գործը միայն կարելի է անել զանգվածային: Մարդ կուսակցությունները ոչինչ չեն կարողանում անել, խոսենք լուրջ քաղաքական գործընթացների մասին: Ես կեղծ հայտարարությունները չեմ մեկնաբանում՛՛,-ասաց :

Հարցին, թե Տեր-Պետրոսյանին չի խանգարում տարիքը ղեկավարել ՀԱԿԿ-ը,  Զուրաբյանը արձագանքեց. ՛՛Եթե համաձայնել է ղեկավարել կուսակցությունը, ուրեմն չի խանգարում՛՛:

Իսկ արդյոք հիմքեր կան առաջին նախագահին ընդդիմության դաշտի թիվ մեկ պառակտիչ կամ սատանա համարելու, ինչպես շրջանառվում է: ՛՛Ես այդ աշխարհների հետ չեմ շփվում՛՛,-ասաց :

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ