22 Մարտի, Saturday, 2025
KFC

“Գլխավոր ճարտարապետը չի տարբերում խաղատունը շախմատի տնից”

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը դժգոհեց Երեւանում իրականացվող կառուցապատման վերաբերյալ: Նա նշեց, որ քաղաքի կառուցապատման ոլորտում դրական բան չի տեսնում և “գնում է է բարբարոսական երևույթ”:

 

“Շատ ինտենսիվ կերպով կառուցվում է կցակառույցներ գազոնի հաշվին: “Մոսկվա” կինոթատրոնի հարևանությամբ նոր մի սրճարան ծնվեց, որը բացօթյայից վերածվում է կառույցի, և հիմա մինչև երկրագնդի կենտրոն փորելով` կառույց են սարքում: Նույնը Մերգելյան ինստիտուտի կողքին շինություն է կառուցվում: Կասյան փողոցի հարևանությամբ սիզամարգի մեջ ևս սրճարան է կառուցվում”:

 

Ա. Պողոսյանը այդ ամենը բնորոշեց “մյուսների տերմինով սրճարան, իր տերմինով` անառականոց”:

 

“Մենք այլևս չունենք Օպերայի պուրակ, Օղակաձև այգի, և գլխավոր ճարտարապետը ասում է` ինձանից առաջ կառուցվել է Շախմատի տունը, այսինքն` գլխավոր ճարտարապետը չի տարբերում խաղատունը շախմատի տնից”:

 

Նրա խոսքով, ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի ներկայացրած նախընտրական ծրագրերը լավն են, բայց պետք է առաջնորդվել ոչ թե ծրագրով, այլ, թե ով է ներկայացնում այն. “Իր կեսնսագրությունն է իր այցեքարտը”:

 

Սպառողների միության նախագահը իր դժգոհությունը հայտնեց նաև ներկրված ավտոբուսներից. “Միկրոավտոբուսը քաղաքային ռեժիմում մարդ տեղափոխելու համար չէ: Սրահում տեղաշարժվել հնարավոր չէ, եթե կանգնած մարդ կա”: Արմեն Պողոսյանի համոզմամբ` սրա լուծումը մեկն է `էլեկտրատրանսպորտ:

“Մադրիդում մեկ տարում 74 կմ էլեկտրատրանսպորտ է կառուցվել, իսկ մեր մոտ տրոլեյբուսը հոգեվարքի մեջ է և շուտով չի լինի: Տրոլեյբուսի երթուղին այնպես է հաշվարկված, որ մարդ չնստի և այն վերացնեն”:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ