22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց /վիդեո/

“Կենտրոն եւ Նորք Մարաշ” վարչական շրջանի դատարանում այսօր` ապրիլի 18-ին շարունակվում է Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների դատավարությունը: Դատական այս փուլում դատարանում հարցաքննվում են վկաները: Սկսելով դատական նիստը` դատավոր Մխիթար Պապոյանին պաշտպաններից Արա Զաքարյանը խնդրել է հետաձգել դատական նիստը մի քանի րոպեով, որպեսզի այս դատական նիստից հետո նա կարողանա հասցնել դատարան ներկայանալու:

Ըստ դատավորի` նիստից առաջ նրա օգնականը զանգահարել է Արա Զաքարյանին, բայց վերջինս չի պատասխանել: “Ենթադրում եմ, որ դեռ դատական նիստի էր, ինչի համար էլ չհաջողվեց խոսել պաշտպանի հետ”,-ասաց Մխիթար Պապոյանը: 

Դատավարության մասնակից կողմերը չառարկեցին եւ դատական նիստը հետաձգվեց 30 րոպեով:

Մոտ մեկ ժամից վերսկսելով դատական նիստը` Մխիթար Պապոյանը հայտարարեց, որ պաշտպան Արա Զաքարյանը հայտնել է, որ կկարողանա դատական նիստին մասնակցել 1.5-2 ժամից: “Դեռ հարց է` նա 2 ժամից կկարողանա միանալ, եւ հետո մեկ այլ պաշտպան պետք է մասնակցի այլ դատավարության եւ նման հանգամանքներում դատաքննությունը շարունակել չենք կարող”,-հայտարարեց Մխիթար Պապոյանը:

Հիշեցնենք, դատաքննությունն ընթանում է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մասնաշենքում եւ պայմանավորվածության համաձայն նիստերը պետք է  կայանային ամեն հինգշաբթի ժամը 12-ին, սակայն եկող հինգշաբթի` ապրիլի 25-ին, դատարանը ծանրաբեռնված է եւ չի կարող դահլիճ տրամադրել:

“Մայիսի 9-ը հինգշաբթի է եւ ոչ աշխատանքային, ուստի դատական հաջորդ նիստը նշանակում եմ մայիսի 16-ին, ժամը 12-ին”,-հայտարարեց Պապոյանը` եզրափակելով դատական նիստը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ