19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հանդիպել է

Այսօր Ազգային ժողովի “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններն ու դրանց հաջորդած իրադարձությունները, Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները, երկրում առկա քաղաքական իրավիճակն ու կառուցվածքային հնարավոր փոփոխությունները, Հայաստանի համագործակցությունը եվրոպական կառույցների հետ և Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Վարդան Օսկանյանը գոհունակություն հայտնեց, որ Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդում Հայաստանի նախագահության շրջանը համընկնում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական կարևոր գործընթացների հետ, ինչը կարող է պարտավորեցնող դրական ազդեցություն ունենալ երկրում ժողովրդավարության վրա:

Վարդան Օսկանյանը նշեց, որ այսօր Հայաստանում ժողովրդավարության զարգացման հիմնական խոչընդոտը քաղաքական հակակշիռների բացակայությունն է և հույս հայտնեց, որ մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններում հնարավոր կլինի Հայաստանի քաղաքական համակարգում սկիզբ դնել այդ մեխանիզմին:

Վարդան  Օսկանյանը կոչ արեց, որ Եվրոպայի խորհուրդն առավել ակտիվ ներգրավվածություն ունենա Հայաստանի և Եվրոպական Միության միջև Ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո դրա դրույթների իրականացման մոնիթորինգը ապահովելու հարցում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ