07 Հունիսի, Saturday, 2025
KFC

«Էս խեղկատակությանը ժամ առաջ վերջ պետք է դրվի»

ՊՊԾ գնդում ամրացած զինյալների ու փողոցներում միտինգներ անող «ակտիվիստների» հոգևոր, գաղափարական, ընկերական կամ որևէ այլ կապ չեմ տեսնում։ Շատ տարբեր մարդիկ են։ Ընդհանուր ոչինչ չունեն ու մեկ անգամ չի, որ դա տեսել ու համոզվել ենք։ Միակ գործոնը, որ այսօր նրանց միավորում է, ատելությունն է։ Ուրիշ ոչինչ։ Որքան էլ հիմա փորձեն բարձր գաղափարներից խոսել, միևնույն է պարզ է, որ միավորողը ատելությունն է։ Բայց այդ հիմքի վրա իրական միասնություն երբեք չի կարող լինել։ Հատկապես, երբ կողմերից մեկն անխոհեմ, պարզ, հնարավոր է անկեղծ, բայց միևնույն է արկածախնդիր կերպարներ են, իսկ մյուսը՝ սովորական պատեհապաշտեր։ Ահա թե ովքեր են ասպարեզում։ Եւ ուրեմն ի՞նչ է կարելի սպասել նման դաշինքից, եթե ոչ ներքին թշնամանք, ատելություն, անիմաստ ցնցումներ ու նմանատիպ այլ երևույթներ։
Էս խեղկատակությանը ժամ առաջ վերջ պետք է դրվի։ Հիմնավոր լուծումներ են պետք, որոնց արդյունքում պետք է փոխվեն թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ու թե՛ ողջ հասարակության որակական հատկությունները։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառումը 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ