27 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Կեղծ ՀԱԿ է

Հայ Ազգային Կոնգրեսի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ էլ-փոստի անհայտ հասցեից լրատվամիջոցներին ուղարկվել է Հայ Ազգային Կոնգրեսի Քաղաքական խորհրդի անունից հայտարարություն, որը Հայ Ազգային Կոնգրեսի հետ որեւէ կապ չունի: Տեղեկացնում ենք, որ.

1.  Զուտ իրավական առումով Հայաստանում ՛՛Հայ Ազգային Կոնգրես՛՛ անունով գոյություն ունեն միայն Արդարադատության նախարարության կողմից գրանցված կուսակցությունը եւ ԱԺ 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններին մասնակցած ՛՛Հայ Ազգային Կոնգրես՛՛՛ ընտրական դաշինքը եւ նրա խմբակցությունը:

2. Որեւէ այլ քաղաքական կազմակերպություն իրավունք չունի հանդես գալ գրանցված կուսակցության անունով: Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ներկայացմամբ` Արդարադատության նախարարության կողմից նաեւ գրանցված է պաշտոնական խորհրդանիշ /լոգոտիպ/, որի օգտագործման համար նույնպես կուսակցությունն ունի բացառիկ իրավունքներ:

3. ՛՛Հայ Ազգային Կոնգրես՛՛ ընտրական դաշինքի կողմից որոշումներ կամ հայտարարություններ կարող են ընդունվել միայն այդ ընտրական դաշինքի բոլոր ութ կուսակցությունների մասնակցությամբ եւ համաձայնությամբ (երկու այլ կուսակցություն Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկված դիմումների համաձայն պաշտոնապես դուրս է եկել դաշինքից):

4. ՛՛Հայ Ազգային Կոնգրես՛ ԱԺ խմբակցության որոշումներ եւ հայտարարություններ կարող են ընդունվել միայն խմբակցության, նրա ղեկավարի եւ քարտուղարի կողմից` կանոնադրությամբ հաստատված կարգի եւ լիազորությունների հիման վրա:

5. Հայ Ազգային Կոնգրեսի անունից որեւէ այլ հայտարարություն ինքնակոչ  գործիչների եւ կազմակերպությունների կողմից տարածվող ապատեղեկատվություն է:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ