18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

“Բարեւ Երեւանը” ուզում է հայը մնա Հայաստանում /վիդեո/

Շենգավիթի վարչական  համայնքում ընտրողների հետ հանդիպմանը “Բարեւ Երեւան” դաշինքի ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Ստյոպա Սաֆարյանը կոչ արեց չհավատալ ասֆալտ սեւացնելուն եւ չվաճառել իրենց քվեն:

Այնուհետեւ նա խոսքը փոխանցեց ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանին: Ըստ Սաֆարյանի, Արմենը առայժմ քաղաքապետի թեկնածու է, բայց հույս ունի, որ քաղաքապետ կդառնա բոլորի օգնությամբ:  Հավաքվածները թեկնածուին դիմավորեցին բացականչելով “Ար-մեն, Ար-մեն”, սակայն նա հետեւեց իր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակին, եւ ասաց, որ սա անձերի պայքար չէ, անուններ չկան:

Իսկ Արմեն Մարտիրոսյանը հաղթել է ուզւոմ, որովհետեւ չի ցանկանում իր աղջիկները կարոտեն պապիկին ու տատիկին: “Իմ մորաքույրը 17 տարի է չի տեսնում իր թոռնիկին, չեմ ուզում այդպես լինի, ուզում եմ, որ հայը մնա Հայաստանում”,-ասաց թեկնածուն` վստահեցնելով, որ ինքը պաշտոնի համար չի պայքարում:

 Ըստ Մարտիրոսյանի իշխող կուսակցության պայքարը ցույց է տալիս, որ սա քաղաքական ընտրություն է: “ Իմ գործընկեր Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ փոխնախագահը, ոչ քաղաքական պրոցեսի չէր մասնակցի: Ուստի մեր մոտեցումն էլ` լինելու է բացառապես քաղաքական: Այն, որ Երեւանի ասֆալտապատումն իրականացնում են ատկատներով, դա քաղաքական որոշման արդյունք է: Այն, որ նորմալ աղբահանություն չունենք, եւ ամեն մի պաշտոնատար դառնում է աղբահավաք ընկերության ղեկավար՝ դա քաղաքական որոշման արդյունք է”,-ասաց  Արմեն Մարտիրոսյանը:

 “Բարեւ Երեւան” դաշինքը, ըստ Արմեն Մարտիրոսյանի չի գալիս` կոմունալ-կենցաղային հարցեր լուծելու, այլ գալիս է, որպեսզի  փոխի  կառավարման համակարգը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ